Հայաստանի մշակույթի նախարարությունն ընդունելի և ոգևորիչ է համարում Ախալցխայում Լուսինե Զաքարյանի մանկության տան ձեռքբերման առաջարկը: Պետբյուջեում նման միջոցներ չլինելու պայմաններում նախարարությունը հետաքրքրված է հովանավորներ կամ գնորդ գտնելու հարցով
(նպատակով, որ տունը հետագայում ծառայելու է որպես մշակութային կենտրոն կամ թանգարան):

Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի նախագահ Էդուարդ Այվազյանի կարծիքով, նույն տանը կարելի է կազմակերպել նաև ախալցխացի հանրահայտ մյուս հայազգի գործիչներին՝ Վարդգես Սուրենյանցին, Հակոբ Կոջոյանին, Կարպ Խաչվանքյանին նվիրված սրահներ: ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է նման դեպքում անհրաժեշտ ցուցանմուշների հավաքակազմ ապահովել,
աջակցել տեղափոխության և ցուցադրանքը կազմակերպելու հարցում:

Ռուզաննա Խաչատրյան