Այսօր՝ հունիսի 15-ին, Մարտակերտի թիվ 1 պետական մանկապարտեզի 2 ավագ խմբերի 32 երեխաները հրաժեշտ տվեցին հարազատ մանկապարտեզին: http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19260295_1892004391064060_8931007911189667677_n.jpg?oh=4de48d30120199cfbfafa4bc1522e308&oe=59A214A8 alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="267" height="200" />Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արմինե Մուրադյանը, մանկապարտեզի տնօրեն Անահիտ Անտոնյանը, դաստիարակներ, երեխաների ծնողներ եւ հարազատներ: Մանկապարտեզն ավարտող երկու խմբերի դաստիարակներն են Վարդերես Վերդյանը, Մարինե Օհանջանյանը, Ժաննա Սարդարյանը եւ Սիրանուշ Գալստյանը:
Դհոլի նվագի ներքո երեխաները հերթով դուրս եկան դահլիճ՝ միանման գեղեցիկ զգեստներով, իսկ դահլիճը զարդարված էր նրանց լուսանկարներով, փուչիկներով: http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19059937_1892004854397347_6372796157445788475_n.jpg?oh=bb18d85a3d61f3a4cb611320b08a3b0b&oe=59EA3605 alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="288" height="216" />
Հանդեսը ֆիլմի պես էր ներկայացված, յուրաքանչյուր մասում ցուցադրվեց այն ամենը, ինչ նրանք սովորել են մանկապարտեզում՝ տառերը, թվերը, գույները եւ այլն:
Միջոցառմանը շնորհավորանքի խոսք ասաց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արմինե Մուրադյանը՝ երեխաներին մաղթելով խաղաղ մանկություն: Ծնողների անունից շնորհակալական խոսքեր հնչվեցին մանկապարտեզի տնօրենին եւ ողջ անձնակազմին՝ նրանց նվիրված գործի համար: Փոքրիկները ծաղիկներ նվիրեցին տնօրենին, դաստիարակներին եւ աշխատողներին: http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19113899_1892005254397307_5580657469240448141_n.jpg?oh=9036f174593bb64e451ae1b028d2d72b&oe=59D6B344 alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="264" height="198" />
Վերջում դաստիարակները երեխաներին հանձնեցին նրանց ավարտական վկայականները:

Հեղինակ` <<Ջրաբերդ>> պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ