""

Մխիթարյանի արձագանքը«Արսենալում» ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ

The Sun պարբերականը երեկ տեղեկություն էր տարածել, որ 4 անընդմեջ պարտություններից հետո լարված իրավիճակ է ստեղծվել Լոնդոնի «Արսենալում»:
Հրապարակմանն անմիջապես արձագանքել է Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է․ «Մեր Թիմում ամեն ինչ կարգին է: Ինձ մոտ այնպիսի զգացում է, կարծես տարիներ շարունակ խաղում  եմ  այստեղ, մինչ դեռ «Արսենալ» եմ տեղափոխվել մի քանի շաբաթ առաջ: Նոր թիմիս հետ արագ մտերմացա: «Արսենալում» իսկապես հրաշալի մթնոլորտ է: Ես ունեմ հրաշալի ակումբակիցներ, որոնք օգնում են ինձ և մենք միասնական ենք»։