Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխվելու համար մնաց մեկ կետ

Հայտնի է դարձել, թե ինչու «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանակմամբ, մինչև հիմա չի կայացել:
Հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան դադարեցրել է գործընթացը՝ պնդելով, որ Մխիթարյանը «Արսենալում» պետք է ստանա նույնքան աշխատավարձ, որքան՝ Սանչեսը:
«Ալեքսիսը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը, սակայն ստիպված է սպասել Ռայոլայի որոշմանը», իր թվիթերում գրել է իտալացի մարզական լրագրող Մատեո Պեդրոզին:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *