Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումների թվով 5-րդն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրեր առաջ 7-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Տարվա լավագույն խաղացողի կոչումների թվով նա զիջում է միայն շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին` 11, Ֆինլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Սամի Հիպիային` 9 և Յարի Լիտմանենին և չեխ դարպասապահ Պետր Չեխին` 8: 6-ական անգամ իրենց երկրներում լավագույնն են ճանաչվել ուելսցի Գարեթ Բեյլը, ավստրիացի Դավիդ Ալաբան, ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն և բելառուս Ալեքսանդր Գլեբը: armsport.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *