Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր նախկին ակումբի՝ «Մանչեստեր Յունայթեդի» մարզաշապիկը հանձնել է բարեգործության: Այն օգտագործվելու է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցություն ցույց տալու համար: Կիսապաշտպանն այդ մասին հրապարակում է արել սոցիալական ցանցերում:

«Որպես շնորհակալություն «Մանչեստեր Յունայթեդի» երկրպագուներին եւ «Միկի. հայ հերոս» դոկումենտալ ֆիլմի նկարահանմանը նպաստող բոլոր մարդկանց անունից ես հանձնում եմ թիմի բոլոր ֆուտբոլիստների կողմից ստորագրված մարզաշապիկը Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցելու համար»,- գրել է նա:

Հիշեցնենք որ Մխիթարյանը երեկ՝ հունվարի 22-ին, պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» խաղացող: