Մխիթարյանը կհասցնի դեռ ցուցաբերել իր գերազանց որակները, իսկ չուզողներն անհամեմատ մեծ զղջում են ունենալու…

""

Մխիթարյանը դեռ կհասցնի ցուցաբերել իր գերազանց որակները:

Չափից շատ հետաքրքրություն առաջացրած մեր հայազգի ֆուտբոլիստին ամեն պարտված խաղից հետո կքննադատեն, քանի որ հիմա անհամամատ ավելի շատ չուզողներ ունի: Երբ պարտվում է Ռոնալդոյի թիմը, այն չի արժանանում նման արձագանքի, կամ Բարսելոնան Մեսսիի թիմը…
Կամ ցանկացած շատ քննարկված ֆուտբոլիստներից մեկի թիմը: ""

Կա՞ արդյոք նման թիմ որ չկրի պարտություն , իհարկե, ոչ, նույն Մանչեսթրը Սանչեսի խաղով երկու գոլ ընդունեց , աղմուկն այնքան մեծ չեր: Հիմա Մխիթարյանի վրայով հարձակման է ելել նույն Մոուրինիոն: Սա նորմալ է քանի որ այսօր Հենոյի չուզողներից ամենագլխավորը դա հենց ինքն է: 

Արդյո՞ք նորություն է, որ Արսենալը պարտվում է Տոտենհեմին, այն թիմին որից  բոլորն են ազդվում…
Շատ փաստեր կարելի է ասել, բայց Հենոյի խաղը հարմարվելու հետ կապված դեռ ճանապարհ ունի անցնելու:
Իսկ այն որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է դա բոլորն են տեսել:
Չստացված մի քանի փոխանցումները դեռ չի խոսում իր սպառված լինելու մասին: ""

Վստահ եմ , որ հաջորդ խաղերին անհամեմատ լավ է հանդես գալու, իսկ այս արձագանքներն անկասկած հենց իրեն են պետք, թեկուզ շատը ուրճացված են:


Այնպես որ Հենո ջան Դուխով , դասեր քաղելով ավելի առաջ ես գնալու: Մեզ էլ հայերիս, որ յուրօրինակ ուրախություն ես պարգևում, անպայման ուրախացնելու ես դեռ շատ ու շատ :

 Հ.Գ.Մխիթարյանը կհասցնի դեռ ցուցաբերել իր գերազանց որակները, իսկ չուզողներն անհամեմատ մեծ զղջում են ունենալու…

Հ.Յորդանյան 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *