""

Այս մասին հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հստակություն մտցնելով  իր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ժամկետների վերաբերյալ:

— Մխիթարյանը ծնկահոդի կապաննեի վնասվածք է ստացել: Նա չի կարող խաղադաշտ դուրս գալ հինգշաբթի օրը կայանալիք ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղին, «Նյուքասլի» հետ հանդիպմանը, ոչ էլ կմասնակցի դրանից մեկ շաբաթ անց կայանալիք «Վեսթ Հեմի» հետ խաղին: Նա հաստատ բայց կթողնի այդ խաղեը: Բայց դեռ կարող է մասնակցել մրցաշրջանի վերջին խաղերին,- Վենգերի խոսքերն է մեջբերում անգլիական մամուլը:

Հիշեցնենք որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի դեմ խաղում, որտեղ իր թիմը հաղթանակ տարավ 4-1 հաշվով։