Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ:
Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը:
Խաղաշապիկի համարի մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ:"" «Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը:

Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը:

Կայքը նաև ծավալուն անդրադարձ է կատարել Մխիթարյանի անցյալով, գովեստի ու հարգանքի բարձր  գնահատականներ տալով:

Ներկայացրել է և մանչեսթերյան առանցքային կարևոր ձեռքբերումներ ունեցող ֆուտբոլիստ և Հայաստանի հավաքականի ավագ, և տիտղոսակիր  ֆուտբոլիստ :Ամբողջությամբ՝-> Այստեղ

""
""