Մի′ հուսահատվեք. ձեզ սիրեցին, ճանաչեցին ամբողջ աշխարհում, մենք էլ հայտնաբերեցինք ձեզ

«Օ՜…», — աղջիկների բացականչությունը շատ երգեցիկ հնչեց, բայց այս անգամ նրանք ոչ թե երգում էին, այլ անակնկալի էին եկել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ասածից,որ իրենց նվերների փաթեթներում հեռախոսներ են, այն էլ՝ արտադրված Հայաստանում։

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում այս տարի իրենց «Տարբեր» երգով երկրորդ տեղը շահած Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանն այսօր պարգևատրվեցին նաև ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով՝ երգի մրցույթում «Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար»։

Նախարար Ամիրյանը, որը 2007թ. ղեկավարել է «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակությունը, ասաց.
« Այն ժամանակ էլ երկրորդ տեղում էինք, և դա վատ չէ։ Մի′ հուսահատվեք. ձեզ սիրեցին, ճանաչեցին ամբողջ աշխարհում, մենք էլ հայտնաբերեցինք ձեզ»։

"Фото

"Фото

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *