Միսս Շարմ Հայաստան Մոնիկա Գրիգորյանի անակնկալը՝մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող բոլոր երեխաներին:

Երեկ շատ հաճելի անակնկալ ունեինք Միսս Շարմ Հայաստան Մոնիկա Գրիգորյանից։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող մեր բոլոր երեխաները անհատական նվերներ ստացան, իսկ նրանց ուրախ ժամանցը ապահովեցին զվարճալի ծաղրածուն և Միկի Մաուսը, որոնք կարողացան դրական լիցքեր փոխանցել մեր փոքրիկներին՝ նույնիսկ նրանցից ֆիզիկապես բավականին հեռու գտնվելով (երեխաները հետևում էին Արյունաբանական կենտրոնի բակում գտնվող հերոսներին իրենց հիվանդասենյակների պատուհաններից)։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Մոնիկայ Գրիգորյանին և նրա ողջ թիմին՝ մեր երեխաներին հիվանդանոցային առօրյայից կտրելու և բազում ժպիտներ պարգևելու համար։ Գրել է City of Smile բարեգործական հիմնադրամի աշխատակազմը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *