Միջոցառում նվիրված Հ.Յ.Դ-ի 126 ամյակին

Հունվարի 21-ին գեղեցիկ միջոցառում տեղի ունեցավ նվիրված Հ.Յ.Դ-ի 126 ամյակին , շատ հաճելի և բացառիկ օր ունեցանք: Ելույթ ունեցան սիրված երգիչներ` Անդրեն, Գառնիկ Սարգսյանը և Սևակ Ամրոյանը վայելեցինք նրանց հայրենասիրական երգերը, երբ Սևակ Ամրոյանը սկսեց երգել « Բանակ ենք գնում ախպերս ու ես » դահլիճի բոլոր հայ երիտասարդությունը շարան- շարան գնացին դեպի բեմի առաջ և իրար ուս-ուսի տված օրորվելով երգեցին հավասար Սևակ Ամրոյանի հետ` կարծես երդվեցին, որ պաշտպան պիտի կանգնեն իրենց հայրենիքին… այդ պահը շատ հուզիչ էր անկարագրելի էր , տեսնել էր պետք , բոլորս հուզված էինք և մեր աչքերում արցունքներ էին փայլում… Մենք հպարտ ենք մեր հայ երիտասարդներով` նրանք կլինեն Հայաստանում կամ Հայաստանից դուրս պատրաստակամ են հայրենիքը պահպանելու համար , նույն սիրտը և կամքը ունեն և ես իսկապես հասկացա մենք ուժեղ ենք իրար հետ և մի բռունցք ենք թշնամու դեմ, այդ օրը ես առիթ ունեցա մեր սիրելի երգչի Սևակ Ամրոյանի հետ նկարվելու մի քանի նկարներից ձեզ եմ ներկայացնում նկարվել եմ նաև իմ ընկերուհիների հետ…

ՆՅՈՒԹԻ ՀԵՂԻՆԱԿ` ԱԶՆԻՎ ԹԱՐԽԱՆՅԱՆ

"Ազնիվ

"Ազնիվ

"Ազնիվ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *