Մհեր Մկրտչյանի անվան հուշատուն-թանգարան մուտք գործելով անմիջապես կզգաք այն մհերյան շունչը, որ դեռ կենդանի է: Մհեր Մկրտչյանը եղել է և մնում է մեր ամենասիրելի դերասաններից և մարդկանցից մեկը: Նրա անունը մինչև հիմա հնչում է մեր բոլորի շուրթերից . նրա անունը անմահ է և հավերժական:Թանգարանը յուրահատուկ է իր մեծ հավաքածուով; Թանգարանի տնօրեն սիրելի Շողիկ Մելքոնյանը`բարձրարվեստ, գիտակ խոսքը հանճարեղ դերասանի Մհեր Մկրտչյան. ուրախ-տխուր մարդու կյանքի դրաման ու գործունեությունը ներկայացրեց հյուրերին; : Նրան ճանաչում, սիրում և գնահատում էին բոլորը: Ամենուր մոտենում էին, բարևում և ջերմ խոսքեր ասում: Դերասանը կատակում էր, թե շուտով իրեն ո´չ փաստաթղթեր պետք կգան, ո´չ գումար. առանց այդ էլ բոլորն իրեն ճանաչում են: Սակայն Ֆրունզիկ Մկրտչյանին այլ բան էր պետք երջանկության համար: Նրան սիրում էին բոլորը, բայց դա բավական չէր. նրան միայն մեկի սերն էր պետք, որ այդպես էլ չգտավ: Նրա անձնական կյանքը ողբերգական ընթացք ունեցավ…
Մհեր Մկրտչյանի տուն թանգարանում Օրվա խորհուրդն իրենց գեղեցիկ ու խրոխտ կատարումներով ամբողջացրին աշակերտները`տեղի ունեցավ հայոց բանակի 25 ամյակին նվիրված միջոցառում:Ռազմահայրենասիրական ոգով տոգորված, հայրենապաշտությունն ու հայրենիքին նվիրվածությունն ամուր դարձնող գեղեցիկ ցերեկույթը, որտեղ աշակերտները հյուրերին ներկայացան նորովի` բացահայտելով խիզախության, հայրենասիրության ընկալման շունչն ու էությունը,հպարտ ու հաստատուն՝ « Ես եմ քո վաղվա զինվորը » անբեկանելի խոսքը շուրթերին ողջունեցին հյուրերին;Ներկա էին `Միջազգային հասարակական կազմակերպության ,Գվարդիական Աստղ ՛՛ ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ `Տիգրան Գրիգորյանը, Գագիկ Վարդանյանը,Հովհաննես Նիկողոսյանը,Լևոն Կիրակոսյանը,,«Եռագույնը միասնության կամուրջ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն նախագահ ՝ Մուշեղ Գասպարյան,Սուսաննա Իսահակյանը ,գուսան `Կարեն Բեգլարյանը;Հուզված էին հյուրերը `Սիրտդ լցվում է հպարտությամբ ` Ֆրունզիկի անունը լսելիս ; լսում ես Հայոց բանակին նվիրված գեղեցիկ ասմունքն ու երգերը, հպարտ ու առնական պարերը ,բոլորը միախառնվեցին և միմյանց հանդեպ կարծես թե միաձուլվեցին հասկացությունները և մի ամբողջություն կազմվեց:Դահլիճը փոթորկվեց ուրախ տրամադրություններից և ծափահարություններից: Տիգրան Գրիգորյանի կողմից պարգրատրվեցին նաև մեդալով և պատվոգրերով :Աննկարագրելի տպավորություններով հեռացանք մեզ հետ տանելով վառ և միաժամանակ `մի Աստվածային պարգև՝ հազար ու մի արհավիրք, վերքեր ու կորուստներ տեսած, բյուրավոր փորձությունների միջոց անցած` Մհեր Մկրտչյան , նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու` հավերժական հայի տեսակը;

 

"Սուսաննա

 

"Սուսաննա

"Սուսաննա

 

"Սուսաննա

 

 

 

 

Սուսաննա Իսահակյան

լուսանկարները Մուշեղ Գասպարյան