Միջազգային հասարակական կազմակերպության «Գվարդիական Աստղ » ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ `Տիգրան Գրիգորյանի այցը Գյումրի Անմոռանալի օր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Բացի’ր այս դուռը, մտի’ր ներս, քո գոյությունը խառնիր անցյալ, ներկա ու գալիք պատմության ոսկե փոշուն, ապրի’ր, ապրեցրո’ւ քո մեջ հպարտությունը, որ պարզապես հայ ես, Եվ իրոք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով մի վայր է; Ամեն անգամ այս թանգարանն այցելելիս միշտ անջնջելի և հիանալի տպավորություն ես ստանում: Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր:Անչափ հուզիչ է հյուրընկալվել մեծ Վարպետի տանը: Թանգարանը յուրահատուկ է իր մեծ հավաքածուով: Թերևս ոչ մի թանգարանում բնօրինակն այնքան նույնությամբ պահպանված չէ, որքան այստեղ, որն, ինչ խոսք, անչափ հետաքրքիր է: Սիրելի գիտ- աշխատող` Սուսաննա Մնացականյանը բարձրարվեստ, գիտակ խոսքը հանճարեղ բանաստեղծի կյանքի ու գրականության մասին, նրա մեծ բանատեղյակությունը պոետի անցած գրական ուղու շուրջ հիացրեց բոլորիս;Տուն թանգարան էին հյուրընալվել նաև Գագիկ Վարդանյանը,Հովհաննես Նիկողոսյանը,Լևոն Կիրակոսյանը,,«Եռագույնը միասնության կամուրջ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն նախագահ ՝ Մուշեղ Գասպարյան,Սուսաննա Իսահակյանը ,գուսան `Կարեն Բեգլարյանը;Սիրելի տնօրեն Կարինե Վիրաբյանի և աշխատակազմի ընդունելությունը շատ ջերմ և հարգալից էր;Օրն ավելի տոնական էր ,քանզի հիանալի երգիչ -երգչուհիների անզուգական ձայնով օրը դարձրեցին անմոռաց` Գուրգեն Դաբաղյանը,Վարդան Բադալյանը և Հայկուհի Բաբախանյանը; Տիգրան Գրիգորյանի կողմից պարգրատրվեցին մեդալով և պատվոգրերով: Հուզմունքով վերապրեցինք նրա ներկայությունը: Հարազատ ու սիրով լցված աշխատակիցների հոգածությունը զգացվում է ամեն մի առարկայի նկատմամբ: Սա մեր երկրում այն եզակի հոգևոր կենտրոններից է, ուր մարդը գտնում է ինքն իրեն: Թող Աստված ընդմիշտ պահպանի այս հոգևոր աշխարհը, առանց որի մենք գոյություն չունենք:

"Սուսաննա

 

"Սուսաննա

 

"Սուսաննա

"Սուսաննա

06,02,2016Սուսաննա Իսահակյան 
լուսանկարները Մուշեղ Գասպարյան,

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *