2011 թ. նոյեմբերի 20-ին ժամը՝ 8-50 -ին Մարտունի զորամասերից մեկում հարավային ուղղությամբ ՝Կուռապատկինոյի սահմանը պաշտպանելու ժամանակ
հակառակորդի կրակոցից կրծքի շրջանի վնասվածքից զոհվում է Միհրանը: Ծնվել է 1992թ սեպտեմբերի 20-ին:Սովորել է Վահան Թեքեյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:
2009 թ. ընդունվել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի՝ իրավագիտության բաժին: 2010թ մեկնել է զինվորական ծառայության Մարտունի 5 զորամասում:
Երազանքներ շատ ուներ։ Այո՛, այս հողի մեջ կա եւ՛ հպարտություն, եւ՛ սեր, եւ՛ հիշողություն,եւ՛ քայլերգ հաղթական:
Ես նահատակ զինվորներին փորձում եմ փնտրել մեր օրերի մարդկանց մեջ, փորձում եմ տեսնել նրանց հայացքը, աչքերը։ Նրանք անմահության ու հավերժության ճամփան են ընտրել:Ահա թե ով է իսկական հերոս մարտիկը` նա,ով պայքարում է հանուն ազգի անդորրության և խաղաղության,ում համար ավելի կարևոր է ազգի պաշտպանությունը և ամրությունը,քան ծնողների անվերջ թափվող արցունքները,վիշտն ու տառապանքը:՝
Քանաքեռ Զեյթունի վարչական շրջան ,զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավապաշտպան՝ ՀԿ Առաքելյան Անահիտ
Հրադադար մարդկային կորստի ցավ ՀԿ ՝ նախագահ՝Աղունիկ Ղուկասյան,Գագիկ Վարդանյանը,<<Եռագույնը՝ միասնության կամուրջ>ՀԿ,
հերոսների մայրեր ՝Բաբայան Գայանե,Սարգսյան Ռուզաննա,Շախնազարյան Կիմա միասնական  այցելեցինք հերոսի ընտանիք ՝մեր խոնարհումը անմահ հերոսին:

Նա միշտ էլ եղել, ապրել, ապրում և ապրելու է:

""

""

""

""