Միլիոնները ՛՛բարձի տակ՛՛ պահվում են՝ քանի դեռ չեն օրինականացվել կամ հրատապ անհրաժեշտությունների համար: Մեր փոքր, աղքատ, հյուծված պետբյուջեով և օրվա հացի խնդիր ունեցող քաղաքացիներով երկրում դեռ որքա~ն միլիոններ կան բարձերի տակ և ինչքան միլիոններ էլ ծախսվում են դրանք պաշտպանելու համար: Բարձի տակի միլիոնները թե շրջանառությունից հանված միջոցներ են, թե ահլ միլիոնների ստվերային շրջանառության առիթ: Իսկ մենք երկրի պաշտպանության համար զենք գնելու միլիոններ չունենք: Փոխարենն այդ հնարավորությունները լի ու լի ունեն Վաչագան Ղազարյանի նման գեներալները: Միայն թե այս զենքը մեր հասարակության դեմ է, և հիմա մենք նոր միլիոններ ենք ծախսում հասարակությունը դրանցից վնասազերժելու, պաշտպանելու, փոխանակ արտաքին թշնամու դեմ նոր զենք գնելու: