Հաշված ժամեր, և ազգովի կտոնենք յուրաքանչյուրիս ամենասիրելի, ամենախորհրդավոր տոներից ՝ Նոր Տարին:Ամենասիրելի ու խորհրդավոր, քանի որ յուրաքանչյուրս՝թե մեծերը և թե երեխաները ՝ նոր սպասումներով ու ցանկություններով ենք լցվում տարեմուտի գիշերը ու կարծես հավատում ենք, որ ամեն մի վատը, տխուրն ու դժվարինը պիտի կարողանանք թողնել հին տարվան ու թեթև սրտով ու հոգով դիմավորել նորը;
Թող նորամուտ 2018-ը լինի աննախընթաց համերաշխության, նոր բարձունքների նվաճման, մանկության եւ պատանեկության առողջության կազմակերպման սիրառատ տարի:Գալիք տարվա համար շատ ծրագրեր ունենք իրականացնելու :Ուզում եմ, որ հանրապետությունում մարդկանց զբաղվածության խնդիրը հնարավորինս լուծվի, որ յուրաքանչյուր ոք իր մասնագիտությանն ու կարողություններին համապատասխան իրեն դրսեւորելու հնարավորություն ու ասպարեզ ունենա, որ սոցիալական ապահովության եւ աղքատության մասին խոսելու առիթ այլեւս չունենանք,
:Թող լինի այնպես, որ յուրաքանչյուրիս վաղվա ծրագրերը կապված լինեն Հայաստան աշխարհի հետ, եւ հայ մարդը երբեք ջերմություն ու ապահովություն չփնտրի օտար ափերում:: Թող ձեր օջախներում մշտապես թեւածեն հայկական ավանդույթներն ու կենցաղը, հայեցի միտքն ու հոգին: Գալիք տարին թող մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցություն, բոլոր ընտանիքներում լսվեն մանուկների ուրախ ճիչեր, հայ զինվորը փառքով տուն դառնա, միշտ ժպտան մեր մայրերը:;
Գալիք 2018 թվականին ցանկանում եմ 
12 ամիս ուրախություն
33 շաբաթ երջանկություն,
365 օր առողջություն, 
8760 ժամ հաղթանակ,
525600 րոպե քնքշություն, 
Իսկ 31536000 վայրկյան ՍԵՐ..
Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանկությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ… մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության. նոր ձեռքբերումներ տարի լինի;`Մենք հպարտությամբ, ապագայի հանդեպ հույսով ու հավատով ենք ոտք դնում նոր տարվա շեմին, Ուզում եմ, ի վերջո, որ Հայոց աշխարհում թագավորի հույսը, հավատը եւ սերը: 
Եկեք մի պահ մտածենք որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը
Շնորհավոր Ամանորը և Սուրբ Ծնունդ