Սիրիայի «փեշմերգա» քրդական զորքը Շանգալի հյուսիսային գյուղերից’ Խանասոր մուտք գործելու փորձ է արել:Խանասորը համարվում է եզդիաբնակ գյուղ, որը գտնվում է Սիրիայի սահմանին մոտ’ Շանգալի հյուսիս-արևմուտքում: Այդ գյուղը եզդի մարտիկների կողմից ահաբեկիչներից ազատագրվել էր 2014 թվականի վերջին: Խանասորում էին հաստատվել Թուրքիայի քրդական զորքերը’ PKK-ն, որը դժգոհության առիթ էր ստեղծել Սիրիայի քրդական զորքի համար: Խանասոր մուտք գործելու վերջիններիս փորձը հանգեցրեց նրան, որ PKK-ի զինվորները կրակ բաց թողեցին Սիրիայի քրդական զորքերի ուղղությամբ և մի քանի ժամ տևացող կռիվներում երկու կողմն էլ ունեցան մեծ թվով զոհեր: Այդ կռվում զոհվեցին նաև երկու եզդի մարտիկներ: Հ.Գ. Եզդիաբնակ շրջանը նորից դարձավ պատերազմի թատերաբեմ, և միակ տուժող կողմը դարձան եզդիները: Երկու քրդական բանակ մարտեր են սկսել միմյանց դեմ եզդիների պատմական հողի վրա, իսկ դրանից տուժում են միայն եզդիները: Միակ մեղավորը եզդիներն են, ովքեր միշտ չգիտես ինչու հավատում են իրենց «բարեկամներին»: Ինչո՞ւ պետք է Խանասորում հաստատվեին PKK-ի զորրքերը, որ այսօր այս ամենը տեղի ունենար:

Ռոման Ավդոյան