Էրեբունու տ/բ-ի երկրապահների համար նոր՝ 2018-ի միջոցառումների մեկնարկը տրված է ;Հունվարի 11-ին Էրեբունու տ/բ-ի երկրապահներն այցելեցին Երևան քաղաքի Պ.Սևակի անվան թ.123 դպրոց: Արիության բաց դասի նպատակը երեխաների քննարկումների և վերլուծությունների արդյունքում հայրենասիրական, մարտական ոգու արթնացումն էր; Արիության բաց դասն անցկացրեցին բաժանմունքի պատանի ու երիտասարդ երկրապահները՝ Նարինե Ղազարյանը, Հռիփսիմե և Ռաֆայել Հարությունյանները՝ ակումբի հրամանատար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ: Միջոցառմանը ներկա էր դպրոցի տնօրեն Վ.Թելունցը, դպրոցի զինղեկը, ուսուցիչներ, հյուրեր նաև Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից:Դասը կազմակերպված էր այնպես, որ յուրաքանչյուր աշակերտ իր մասնակցությունն ու լուման ունենար դասընթացը յուրացնելու հարցում:Աշակերտներին հնարավորություն տրվեց արտահայտել հայրենիքի, հայրենանվիրության մասին սեփական մտքերն ու զարգացրեց ստեղծագործական ունակությունները Այս դասարանում է սովորում ՀՀ ԶՈՒ սպա, կենդանի լեգենդ Սարգիս Ստեփանյանի որդին ՝Սերգեյ Ստեփանյանը ,ով ոգեշնչված հոր հայրենասիրությամբ,կատարած սխրանքով ՝ իր երազանքն է դառնալ զինվորական;Աշակերտներից մեկն էլ պատմեց իր մորեղբոր՝մարտական Խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Հարություն Բադալյանի մասին՝անցած ճանապարհն ու կատարած հերոսական քաջագործությունների մասին:Արիության բաց դասն կարևորվեց նման այցելությունների պարբերականության անհրաժեշտությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման, հայրենասիրության բարձրացման և քաղաքացիական գիտակցության ձևավորման գործում Ավարտվեց ,մեծ ոգևորությամբ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցչական անձնակազմի կողմից, շնորհակալական խոսքերով և վերստին հանդիպելու ակնկալիքով;

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/26731716_513931768981754_5722289364322985842_n.jpg?oh=126462fcb70c9d5ecc0b4e01d05ed350&oe=5AF9AC04 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="372" height="209" />

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/26231388_399133573865951_6245183639679138473_n.jpg?oh=7821454fa5d23631d0a1f67749d57000&oe=5AF25DBE alt="Եկմ էրեբունու տարածքային բաժանմունք-ի լուսանկարը:" width="348" height="262" />

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/26731685_513931942315070_7758285433665921598_n.jpg?oh=1fd68efdf834aad77d7695ce43973d39&oe=5AF6ECDE alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="339" height="191" />