Մեր հիշողության մեջ անմոռաց են 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմի հետքերը;
Անցնող տարին իր հետ բերեց ու տանում է թե՛ տխրության, թե՛ ուրախության բազմաթիվ պահեր,:…Մեր նորօրյա հերոսների անուններով շատ երեխաներ լույս աշխարհ եկան;Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ուզենա 2017-ին Լեռնային Ղարաբաղը տեսնել անվտանգ ու պաշտպանված և վստահ եմ նաև, որ մեզանից ամեն մեկն իր ներդրումն է ունենալու Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ և վերջնական կարգավորման հարցում: Երկիրն էլ մեր բոլորի
ընտանիքն է: Տեսնելով և զգալով քառօրյա պատերազմը Հայրենիքում և Սփյուռքում մեր ժողովուրդը ջանաց իր կյանքի բարելավման ու ապահովության համար: Վաղվա լուսավոր օրը կերտելու վստահությամբ դիմագրավեց մեր կյանքում դեռևս առկա դժվարություններին, համբերում և պայքարում է նեղությունների մեջ, ապրեց ու ստեղծեց իր իղձերը , կամքով և արդար հպարտությամբ ի սփյուռս աշխարհի տոնեց 25-ամյակը մեր անկախ պետականության:Մենք հավատում ենք մեր Հայրենիքի պայծառ ապագային, մեր անկախ պետականության առաջընթացին և զարգացմանը, հայոց հաղթանակած բանակի և հայ ժողովրդի նորանոր հերոսական ձեռքբերումներին:
Մենք վստահում ենք քեզ՝իմ հայ ժողովուրդ. որ դու եղել և մնում ես քո հզոր կամքի և միասնականության տերը՝ հայոց Հայրենիքի անպարտելի ուժը:Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու մեր սերունդների համար` ստեղծել`մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան, Որքան հույզեր, ապրումներ, ցավալի կորուստներ ու նաև հաղթանակներ բերեց մեզ 2016 թվականը: Աննկուն և պայքարող մեր ժողովուրդը՝ զինվորը, հրամանատարը, սահմանապահ գյուղացին, քաղաքացին, անտարբեր լսեց թշնամու հոխորտանքը և զսպելով կորստի ցավն ու արտասուքը՝ խաղաղություն պարտադրեց դավադիր թշնամուն:…Թերթեցնք Հայկական բանակի տարեգրության ևս մի էջ, որը լի էր հերոսականությամբ, աննախադեպ մեծ թվով դիվերսիոն խմբերի ջախջախելով, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներով, որոնք բոլորս ենք սգում, և հիմա հոգով ու սրտով պիտի զոհված զինծառայողների հարազատների հետ լինենք:
«Հավերժ փառք ու պատիվ»
Եկեք մի պահ մտածենք որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը