Մերուժան Սիմոնյանը հրաժարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցությունից

"Մերուժան

Ես՝ Մերուժան Սիմոնյանս, հրաժարվում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցությունից:

Իմ կողմից՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին մամուլում շրջանառված տեղեկությունների արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, որ ես այս քայլն անում եմ այլ մարդկանց կողմից մարզպետ նշանակվելու պատճառով, բայց ո՛չ, ի գիտություն հայտնեմ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար դադարից հետո իշխանության մաս է կազմում, իսկ ես այս լուսավոր օրը հրաժարվում եմ նաև ռեյտինգային կարգով ստացած պատգամավորի իմ պաշտոնից, որը, ի դեպ, առավել բարձր պաշտոն է, քան մարզպետինը:

Ինձ համար երբեւէ պաշտոն զբաղեցնելը ինքնանպատակ չի եղել, առաջնային են եղել իմ խիղճն ու սկզբունքները:

Այս պահին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Ոորոշումս կայացրել եմ Սյունիքի իմ ընկերների եւ թիմակիցների հետ քննարկման արդյունքում:

Անկախ այս ամեն ինչից, շարունակելու եմ լինել հայ մարդու կողքին, սյունեցու կողքին:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում անշահախնդիր եւ անդավաճան եղել են իմ կողքին:

Շնորհակալ եմ սյունեցիներին:

Շնորհակալ եմ թասիբով ղափանցիներին:

Աղբյուրը՝  syuniacerkir.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *