""

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելն իր instagram-ի էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցին և տեղադրել է մի քանի լուսանկար…
Լուսանկարների տակ մեկնաբանությունը ֆրաու Մերկելը լատինատառ «bari galust»-ով է սկսել՝հայերենով ողջունելով Փաշինյանին…
Երևում է,2018 թ-ի օգոստոսի վերջին Երևան կատարած այցի ժամանակ,որն ավելի շատ հիշվում է իր «սելֆիառատությամբ»,տիկին Մերկելը մի քանի հայերեն արտահայտություն է սովորել,որը կիրառել է Փաշինյանի այցի ժամանակ…
Հ.Գ.Ամեն դեպքում,հաճելի է,երբ աշխարհի հզոր երկրներից մեկի ղեկավարը հայերենով է ողջունում Հայաստանի վարչապետին իր instagram-ի էջում…

Գագիկ Համբարյան