Մեռնել հանուն հայրենիքի նշանակում է ապրել ,մի վախեցեք փառավոր մահից `Հերոս փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանն

Յուրաքանչյուրիս հայրենիքը Հայաստանն է՝ մի բուռ լեռնաշխարհ՝ երկնքի քթից կախված, որի տանջանքը դարերով է չափվում, իսկ երջանիկ ու ապահով տարիները՝ տասնյակներով: Հայրենիքը չեն ընտրում.այն տրվում է վերուստ: Հայրենիքը փոխել կամ չսիրել չի կարելի, ինչպես հնարավոր չէ փոխել կամ չսիրել ծնողին:
Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանը ապրիլի 2-ին զոհվել է հարավային սահմանում փրկել է զինվորների կյանքը և ինքը .
… Ապրիլյան պատերազմի հերոսը ` Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից էր: Ընտանիքի անդամները, զինակից ընկերները համոզված են` Օնիկն այլ կերպ չեր կարող վարվել. չէր կարող փախչել կռվից, չէր կարող առաջ չնետվել ու չպայքարել:
Ընկերները պատմում են Օնիկի վերջին մարտի մասին. Հինգ սպաներով օգնության էին շտապել դիրքում կանգնած զինվորներին. ընդունել մարտը: Վիրավոր որդին կռվել էր մինչեւ վերջ, հնարավորություն տալով զինակիցներին փրկվել: Փրկվածներից մեկն էլ Հովիկին փոխանցեց հոր վերջին կամքը, որ իր վրա վերցնի ընտանիքի պատասխանատվությունը
Օնիկը երկու անչափահաս երեխաների հայր էր: Դուստրը` Տաթևը` 15 տարեկան է, որդին` Հովհաննեսը` 10 տարեկան:Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է ̎Արիության համար̎ մեդալով; Հայրենիքն այս մի կտոր բիբլիական հողն է, որը կոչվում է Հայաստան: Վերցրու այս հողից մի բուռ եւ դու կլսես դարերի խորհուրդը, կլսես խաչվող յաթաղանների զրնգոցը, որդեկորույս մայրերի ողբը, մարտի դաշտում ընկնող հայ զինվորի հաղթական երգը, անմեղ մանուկների լացն ու մորմոքը, կլսես..
Այո՛, այս մի ափ հողի մեջ կա եւ՛ հպարտություն, եւ՛ սեր, եւ՛ հիշողություն, եւ՛ մոռացություն, եւ՛ քայլերգ հաղթական:
Մենք՝հայերս <<Կանք,պիտի լինենք,ու դեռ շատանանք>>։
Հավերժ փառք քեզ հերոս…
"Սուսաննա
 
"Սուսաննա
 
"Սուսաննա
 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *