Մենք հաղթանակի սերունդ ենք՝ Սերգեյ Հարությունյան

Յուրաքանչյուր երեխա մեր երկրի վաղվա օրն է…
Հայաստան -Սփյուռք 2017 թվականի համաժողովին իրենց մասնակցությունն ունեին նաև ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցի սաները հանդես եկան ցուցադրական ծրագրով ՝ պարային-ցուցադրական ելույթներ, Էրեբունու ժողգործիքների համույթ, փողային նվագախումբ, սաքսոֆոնահար Հայկ Խաչատրյան, փոքրիկ երգիչ Սերգեյ Հարությունյան…
Ծանոթացա հիաշամանուկ ,երգիչ՝ Սերգեյ Հարությունյանի հետ ,որն օժտված է աստվածային բնատուր տաղանդով։ Երաժշտությունը բացառիկ երեւույթ է` մշակույթի ամենանուրբ, միեւնույն ժամանակ` ամենաազդեցիկ ոլորտներից մեկը: Լսելով հրաշամանուկի երգը , լսելի դարձրեց համայն հայությանը , ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կոչված են կրելու զինվորական համազգեստն ու պատվով իրականացնելու իրենց առջև դրված բոլոր խնդիր

""ները; Երեխայի դերն ու նշանակությունը պետության համար նույնն է , ինչ յուրաքանչյուր ընտանիքի համար: 
Սերգեյ Արմանի Հարությունյան ծնվել է 2009թ օգոստոսի 28-ին Երևանում ։ Սովորում է թիվ 17 միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում; Սերգեյը սկսել է երգել չորս տարեկանից;Ամեն տեղ հրաշք եք փնտրում, բայց այդ փոքրիկ հրաշքները մեր կողքի են;Եվ հենց այս օրը պատեհ եմ համարում կոչ անել. բնական է որ մարդ սիրում է իր երեխային, բայց խնդրում եմ մարդիկ նաև սիրեք ուրիշի երեխաներին, նրանք էլ են հրաշքներ և կյանքի իմաստներ: Մեր երկրում ծնված և մեծացող յուրաքանչյուր երեխայի ճակատագիրը, նրա ներկան ու ապագան պետք է մտահոգեն բոլորիս` բոլորիս պարտքը պետք է լինի յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանությունն ու նրան կայանալու, դրսևորվելու հնարավորությունների ընձեռումը, նրան առաջնորդելը և ուղեկցելը: Եվ այս ամենը` անպայման սիրով ու ջերմությամբ, որովհետև յուրաքանչյուր երեխա մեր երկրի վաղվա օրն է, իսկ հայրենիքն առանց սիրո և ջերմության հայրենիք չէ:
Զրուցեցի ՝ Սերգեյի հայրիկի ՝Արմեն Հարութունյանի հետ՝ նա անում է ամեն ինչ, որ մանկությունն առավել անհոգ ու ապահով լինի, որ լիար
ժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքն անգամ:Մաղթում եմ ձեզ Սերգեյ երջանիկ մանկություն, որ ամեն անգամ թախիծով հետ նայեք ու հիշեք ձեր անհոգ տարիները… որ հոգու խորքում միշտ պահեք այդ մանուկին ու մաղթում եմ,Հայաստանի բոլոր երեխաներին, Արցախի և Սփյուռքի մեր փոքրիկ հայրենակիցներին՝ թող խաղաղությունն ու հաջողությունը լինեն նրանց ճակատագրերի անբաժան ուղեկիցները:Աչքի լույսի պես պահենք , փայփայենք մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ և ամեն ինչի մեջ գտենք լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել։Սիրենք փոքրիկներին, երջանիկ լինենք նրանցով ու երջանկացնենք նրանց:

""

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *