Մեծ իրարարանցում է Ադրբեջանում…Մեր արևելյան հարևանների երեսփոխանները մենամարտի են բռնվել ու փորձում են պարզել՝ ովքե՞ր են ադրբեջանցիները…Այսինքն՝կա արդյոք ադրբեջանցի ազգը,թե՝ոչ…

Ադրբեջանի ՄԻլլի Մեջլի պատգամավոր Արիֆ Ռահիմզադեն ռուսաստանյան km.ru-ին տված հարցազրույցում փորձելով ընթերցողներին օրիգինալ երևալ և ցույց տալ,որ ադրբեջանցիներն այն չեն,ինչ իրենց շատերը ներկայացնում են մի հիմարություն է ասել ու արժանացել համերկրացիների հարձակումներին…"Մեր դժբախտությունը նրանում է,որ Ռուսաստանում մեզ դիտում են որպես թուրքեր,բայց մենք թուրք չենք…Դա սխալմունք է…Այո,մենք՝ադրբեջանցիներս թուրքերի հետ նույն արմատն ունենք,բայզ որպես ազգեր տարբեր ենք…Ամեն դեպքում մենք թուրք չենք,թուրքերը լրիվ տարբեր են…",-հայտարարել է Ռահիմզադեն…
Ազերի երեսփոխանի այս հիմարությանը կտրուկ արձագանքել է վերջինիս գործընկեր Ֆազիլ Մուսթաֆան…"Երևում է Արիֆ Ռահիմզադեն չի հասկանում ազգագրությունից…"Ադրբեջանցի"՝դա քաղաքական տերմին է,ոչ թե էթնիկ…Մենք մեզ համարում ենք թուրք…Ես կարծում եմ,որ իր հայտարարությամբ Արիֆ Ռահիմզադեն հեռանում է այն մտքից,որ նա թուրք է…Այնպես է ստացվում,որ նա ամաչում է իր ազգային պատկանելիությունից…".-արձագանքել է Ռահիմզադեին երեսփոխան Մուսթաֆան…
Այս բանավեճին իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում նաև սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը…Իրեն թուրք չհամարող Ռահիմզադեին օգտատերերը հակադարձում են ադրբեջանցի ազգի պարծանք և հայր Հեյդար Ալիևի հետևյալ աֆորիզմով."Ադրբեջանցիները և թուրքերը մեկ ազգն են,բայց երկու պետություն…"
Շատ ուրախ եմ,որ այս բանավեճի շնորհիվ ադրբեջանցիների մեծ մասը բացահայտել է,որ իրենք իրենց առանձին ազգ չեն համարում…Ֆազիլ Մուսթաֆան շատ ճիշտ է նշել,որ "ադրբեջանցին"՝քաղաքական տերմին է,բայց ոչ էթնիկ…Այսինքն,նա ընդունել է,որ ադրբեջանցի ԱԶԳ չկա…99-ամյա քաղաքական տերմին համարվող "ադրբեջանցին" մինչև հիմա իրեն որպես ազգ չի զգում…Ճիշտ է անում…Սակայն Մուսթաֆան մոռացել է նշել,որ "Ադրբեջան" տերմինը իր տեղում չէ…Իրական Ադրբեջանը գրեթե միշտ եղել է Պարսկաստանի՝Իրանի մաս…Իսկ ներկայիս Ադրբեջանը ոչ մի կապ չունի իրական Ադրբեջանի հետ…Ներկայիս Ադրբեջանը գտնվում է հայկական,վրացական,կովկասալեզու և իրանալեզու տեղացի ժողովուրդների պատմանական տարածքներում…
Հօդս ցնդեցին նաև ազերի որոշ վայ-գիտնականների այն թեզերը,որ ադրբեջանցիները կովկասյան աղվանների հետնորդներն են և այլ ցնդաբանություններ…Բա ու՞ր մնացին քրիստոնյա ադրբեջանցիները իրենց խաչ-դաշներով…Թուրք-ադրբեջանցիները շատ վաղուց էին իրենց գործելաոճով ապացուցել,որ ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ…Ջուղայի խաչքարերի 2005-2006 թթ-ի վայրագ ոչնչացումը՝դրա վառ ապացույցն է…
Հավելեմ,որ Իրանում բնակվող այսպես կոչվող ադրբեջանցիները իրենց ԵՐԲԵՔ ադրբեջանցի չեն համարում և չեն սիրում իրենց ավանել ադրբեջանցիներ…Նրանք հպարտորեն ասում են,որ ԹՈՒՐՔ են…
Ինչպես այստեղ չհիշել ռուսական ցարական բանակի գեներալ Անտոն Դենիկինի 1918 թ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջացման կապակցությամբ ասվածը."Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, "ոչ իսկական"` սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում էր Լեզգիական Զաքաթալան, Բաքվի և Ելիզավետպոլի հայ-թաթարական նահանգները և ռուսական Մուղանը, և միավորված թուրքական քաղաքականությամբ` որպես պանթյուրքիզմի հենակետ Կովկասում: Արհեստական պետականություն…"
Այս կարծիքին են շատ "ադրբեջանցիներ",որոնք 99 տարի էլ տարբեր տեսքով ունենալով պետականություն իրենց ադդրբեջանցի չեն զգում…
Հ.Գ.Հեյդար բաբայի որդին՝Իլհամ Ալիևն ամեն անկյունում բարբաջում է,որ թույլ չի տա հայերին ստեղծել երկրորդ հայկական պետությունը…Պարզվում է,որ այս տարածաշրջանում եկվոր թուրքը,որն այստեղ է հայտնվել Քրիստոսի Ծննդից հետո 11-12 դդ-ում և դե ֆակտո ունի երեք պետություն՝Թուրքիան,Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը, մեզ արգելանք է հանդիսանում,որ մեր պատմական Հայրենիքի մասերից մեկում մենք հռչակենք երկրորդ հայկակական պետությունը…
Դե լկտի և աներես թուրքն ուրիշ է…Դրա համար էլ որոշները՝պատգամավոր Արիֆ Ռահմիզադեյի նման իրոք ԱՄԱՉՈՒՄ են,որ թուրք են…

Գագիկ Համբարյան