Մենք պատրաստվում և մարզվում ենք խաղաղ պայմաններում, թե պատերազմի: Որովհետև գիտակցում ենք, որ մեր թշնամին նենգ է և ստոր, և նրա աչքը միշտ հայկական հողերի վրա է: Պաշտպանելու համար այն, ինչ մեզ է պատկանում, գիտենք, որ պիտի լինել պատրաստ ու զգոն, բայց դա անում ենք ո՛չ թե պարտավորված, այլ սիրով: Առաջնագծում տղաները պատվով ապահովում են մեր երկրի՝ Արցախի ու Հայաստանի սահմանների անվտանգությունն ու մեր ժողովրդի խաղաղ կյանքը: Իսկ նրանց թիկունքը ամուր պահում են աղջիկները՝ մարտական ու քաջ: Ահա մեր հաղթանակների գրավականը՝ միասնական բռունցքը: Իրականում մենք պատերազմ չենք ուզում, իսկ խաղաղության համար ո՛չ վախենում ենք պատերազմից, ո՛չ էլ հրաժարվում խաղաղությունն հաստատելու համար արդար պայքարից:

Աննա Ղուկասյան