Oգոստոսի 1-10-ը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կկայանա «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որի ընթացքում կցուցադրվի 20 մոնոներկայացում։ Կապանի դրամատիկական թատրոնը ևս Ալդո Նիկոլայի <<Հեռագիր>> մոնոներկայացմամբ /բեմադրիչ՝ Իշխան Ղարիբյան, դերակատար՝ Արամ Հայրապետյան/ մասնակիցների շարքում է: Հեռագիրը դերասանի մենախոսություն է, որում քննարկում է կյանքի իմաստը, իր՝ ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական խնդիրները: Ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Փառատոնի ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ։ Ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի արտերկրից դերասաններ փառատոնը չի հյուրընկալի, բայց առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից: <<Հեռագիր>>-ը կբացահայտվի Օգոստոսի 3-ին, ժամը 19․30 -ին ՝Զուլում և Մուշեղ Գրիգորյանների Արվեստանոց-ցուցասրահում : Հավելենք, որ այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին: