Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք. կա 6 մահ, որից 2-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 69-ը

Հայաստանում մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 9282 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 58065:

Փաստացի այս պահին բուժվում է 5715 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 3386 անձ, վերջին մեկ օրում 69-ը հոգի:

Ընդհանուր առմամբ, 131 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 50 է:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *