Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք. կա 13 մահ, որից 5-ը`այլ հիվանդությունից

Հայաստանում հունիսի  1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 9492 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 58668 (մեկ օրում արվել է 603 թեստավորում)

Փաստացի այս պահին բուժվում է 5896 անձ (ավելացել է 181-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 3402 անձ, վերջին մեկ օրում 16-ը հոգի:

Ընդհանուր առմամբ, 139 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *