ՄԵԾ ՍՊՈՐՏԻ ԱՊԱԳԱ ԱՍՏՂԸ

Այսօր Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը հյուրընկալել էր Աշտարակը ներկայացնող շախմատի Եվրոպայի չեմպիոն Սոնա Ասատրյանին, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի Արագածոտն մարզի փոխնախագահ, շախմատի ակադեմիայի մարզային ներկայացուցիչ Աշոտ Թամազյանին:

Ռումինիայի Մամայա քաղաքում վերջերս կայացած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սոնա Ասատրյանն իր կարիերայի ամենամեծ նվաճմանն է հասել՝ մինչև 18 տարեկանների առաջնությունում նա դարձել է հաղթող և Հայաստանի հավաքականին միակ մեդալը բերել:

Սոնային 5 տարեկանում շախմատ խաղալ սովորեցրել է հայրը: Հետագա տարիներին արդեն գրանցելով լուրջ հաջողություններ Սոնան դարձել է Հայաստանի չեմպիոն և փոխչեմպիոն, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան հավաքականում և բազմիցս մասնակցել Հայաստանի, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ հասնելով լավ արդյունքների:

Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը շնորհավորեց Սոնային հաղթանակի կապակցությամբ և շախմատի Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանանալու ու Աշտարակ համայնքը արժանապատիվ ներկայացնելու համար պարգևատրեց համայնքի ղեկավարի պատվոգրով և դրամական խրախուսանքով՝ մաղթելով նորանոր նվաճումներ:

""
""
""
""
""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *