Մելանյա Գևորգյանի բանաստեղծություններից

Աչքերիդ մեջ

Աչքերիդ մեջ գարուն տեսա
Գարունիդ մեջ ծաղկած ծառեր,
Ժպիտիդ մեջ երգեր տեսա
Երգերիդ մեջ սիրող սրտեր։
Հայացքիդ մեջ լուրթ երկինք էր
Ծիածանը գունեղ գոտի
Արեգակի շողերի տակ
Զույգ աղունիկ կտուց կտցի։
Գարուններում քո աչքերի
Տեսա սերս բողբոջ տված
Ու նորածին տերևի պես
Ես ինձ տեսա կանաչ հագած։
14.01.17
 
 
Լռություն
Լռություն գերող,
Առ քո’ թևերին,
Տա’ր հեռու՜- հեռու՜,
Աշխարհից համայն,
Տու’ր գեղեցկության,
Բարության գիրկը,
Չզգամ գեթ մի պա’հ
Անարդա’ր կյանքը,
Չա’րն ու նախա’նձը,
Թախի’ծն ու լա’ցը…
Հարազատ դարձա’ր,
Լռությու՜ն բարի,
Մնա’ հոգուս մեջ
Մենակ չմնա՜մ,
Լռե’նք միասին,
Հորիզոնում լուրթ,
Միայն ԵՍ ու ԴՈՒ..
27.10.16
 
 
Ես չգիտե’մ
Ես չգիտե’մ, ինչպե՞ս նորից գիրկդ վազեմ,
Մանուկ դառնա’մ կրկին` երջանիկ, անհո՜գ,
Լինե’մ փոքրիկ աղջնակ, ժպիտը միշտ դեմքիս,
Որը գիտեր սիրել, չարին` բարով հաղթե’լ։
Երբ որ տխուր լինեմ` գիրկդ առնես, սիրո՜վ,
Ու քո գուրգուրանքով` լացս փոխե’ս խինդով,
Աշխարհը ի’մը դառնա, իսկ ես տե’րը նրա:
Մանկական ի’մ հուշեր, ինչքա՜ն եմ կարոտել,
Հորս ամուր ձեռքերին, նրա սիրող սրտի՜ն,
Ի’մ անսահման բարի, երկնքից ի’նձ պահի,
Զգա’մ, որ տեսնում ես ու պաշտպանու’մ չարից…


.Ամբոխի մեջ խելացնոր
Ես մի խենթուկ խենթությունով
Մթության մեջ մառախլապատ
Լույսի շող եմ փնտրում ահա
Ու մոլորված ճանապարհին
Խոչընդոտով ու քարքարոտ
Դեպի լույսն է ձգտում հոգիս
Հույսի նշույլ հասնել լույսին
Ամեն անգամ բարակ թելը լուսատուի
Ճամփի կեսից կանգ է առնում ու մոլորում
Ու թողնում է մթության հետ ինձ պայքարի ։


ԳԻՆԻՆ
 
Իսկապես գինին պիտի վայելեմ
Առանց համբույրի համը շաղախված
Առանց քաղցրության անապակ գինով
Պիտի ես խմեմ կենացը նրա
Ով առանց պատճառ ցավեցնել գիտի
Ու սիրտը նրա փշրել գիտի,
Ով սերը կրքից տարբերել գիտի
Ով իր հուշերը պարուրել գիտի
Իր սրտի խորքում փայփայել գիտի
Ով կեղծն անկեղծից տարբերել գիտի
Սիրո խոստումը միշտ պահել գիտի
Ով գիտի լռել խոսքի փոխարեն
Ով գիտի ներել ,համբերել անձայն,
Սիրել ու սիրվել ամենքից անկախ
Կխմեմ կում կում ,ամեն կումի հետ
Կզգամ համբույրի համը քաղցրության ,,,


ԼՌՈՒԹՅՈՒՆ
Քո’ լռությունը` իմ թուլությու՜նն է,
Սրտիս զարկերի անճարությու՜նն է,
Եվ արցունքներիս հորդառատությա՜ն,
Մեղավորությա՜ն բազմապատկումն է։
Քո’ լռությունը` իմ մերկությու՜նն է,
Դալկացած հոգուս անմեղությու՜նը,
Ժպտացող դեմքիս անքնությու՜նն է,
Պայքարի ելած ի՜մ էությունն է…
Քո’ լռությունը, կորցրած երազում`
Կարոտից ծնված համբույրաբու՜յլ է,
Խեղճացած ցավից, անկոտրում ոգուս
Սպասումով ապրող կենդանությու՜նն է…
Քո’ լռությունը, իմ լռության հետ
Որոտացող ճիչ, հոգու պոռթկու՜մ է,
Ա՜խ, լռությունը, քո’ լռությու՜նը…
Դատարկության մե’ջ ՝ հավերժությո՜ւն է….


Հայրենի հող
Դեգերումների’ց օտար ափերում,
Տունդա’րձի ճամփան ժամեր է թվում,
Հայրենի հողը` սրտո’վ են սիրում,
Հայրենի ջրի’ն կարոտով սպասում,
Քարքարո’տ երկիր, սրբությու’ն հայի,
Երկինքդ` լազուր, օդդ` հաճելի,
Հարազատ ու պարզ, հայերով լեցու’ն,
Հերոսածի’ն, քաջերի երկիր,
Հպարտ ու կանգուն, հարատև ապրի’ր,
Որ ո’չ մի խուժան, կամ բարբարոս ցեղ,
Չփորձի անգամ անունի’դ դիպչել,
Քո’ դյուցազունները մնան անսասան,
Սրբազան հողդ անառի’կ, անպա’րտ,
Հայրենիք ի’մ վեհ, հզոր զինվորով,
Ու հերոսներով` հողդ պաշտպանո’ղ..


Խմեմ վերջին անգամ
Թող խմեմ վերջին անգամ
Գինու հետ սերս խառնած,
Կենա’ցդ ,հուշերիս տիրակալ ,
Այնտեղ բույն չկա քեզ համար։
Կխմեմ առանց արցունքի
Ժպիտը դեմքիս սառեցրած,
Որ տեսնես ու ինքդ տխրես
Կորցրած Ես_իս համար…
Կխմեմ հպա’րտ, անկարո’տ,
Որ շուրթս չճակի ցավից,
Ու գինին սիրո հետ խառնած
Կողողի սիրտս տխրագին։
Կենա’ցդ ,կորցրած երազանք
Էլ չկա արցունք ու թախիծ
Սիրով լի գինին կսփոփի
Մոռանալ գոյությանդ մասին…
 
Լռության նոտաները
Քո լռության նոտաները
Նվագել եմ ամբողջ գիշեր
Ու ամեն մի նոտայի հետ
Սրտիս լարերն եմ մաշել ։
Ձայնագրել լռությունը
Ինքնուրույն եմ ես ցանկացել ,
Կան նոտաներ մինչև օրս
Գիտակցությանս չէին հասել։
Ու ողջ գիշեր աստղերի հետ
Լռությունդ եմ պարզաբանել ,
Լուսնին խնդրել կողքիս նստի
Մենակությունս փարատվեր։
Ու դարձրած մեղեդիներ
Նոտաները քո լռության
Լուսաբացին կրկին անգամ,
Սրտիս կպած եմ արթնացել
 

ՀԵՂԻՆԱԿ ՄԵԼԱՆՅԱ ԳևՈՐԳՅԱՆ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *