Մարտի 5-ը «ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն Է

""

Մարտի 5-ը «ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն Է
Ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ

Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի
Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում,
Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով,
Որ անչափ շատ են սպասել նրանց…
Պ. Սևակ

Հայ ազգը բոլոր ժամանակներում ծնել է մեծություններ, որոնցով հպարտանալու առիթներ ենք ունեցել ոչ միայն հայերս, այլ նաև համայն աշխարհի մարդկությունը: Նրանցից մեկն էլ ՝Սպարապետ Վազգեն Սարգսյանն է;"" Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: 1959 թվականի այս օրը Արարատի շրջանի Արարատ գյուղում ծնվեց հայոց Սպարապետը: Հատուկ շնորհավորանքներս մեր ազգի մեծ մայրիկին՝ Գրետա մայրիկին, որ հայ ազգին Սպարապետ է պարգևել: :Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մեր հանրապետության ողջ տարածքով միջոցառումներ են անցկացվում: Զորավար Մանվել Գրիգորյանի որոշմամբ Սպարապետի ծննդյան օրը արդեն դարձել է ավանդական եւ վերածվել պատանի երկրապահի երդման արարողության օրվան:

""Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում երդում հայրենասեր տղաներ եւ աղջիկներ ամբողջ Հանրապետությունից, երդվեցին լինել պահանջատեր եւ ամեն ինչ անել, որպեսզի մոտենա ամբողջական հայրենիքին վերատիրանալու օրը :Էրեբունու տարածքային բաժանմունքի եռասերունդ երկրապահները բաժանմունքի նախագահ Նունե Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր, իրենց հանգանքի եւ հիշատակի տուրքը մատուցեցին եւ ծաղիկներ դրեցին Սպարապետի և մնացյալ մեր քաջ հայորդիների հիշատակին:, որից հետո ներկա գտնվեցին Ծիծեռնակաբերդի բարձունքում իրականացվող երդման արարողությանը:

""  Ելույթի խոսքով հանդես եկավ ԵԿՄ Վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանը:Բարձրախոսից հնչում էին բարձրաստիճան հյուրերի, պաշտոնատար անձանց խոսքերը՝ ափսոսանք, ցավ, մորմոք, վիշտ ու թախիծ պարունակող :Ավանդույթի համաձայն իրենց խոսքը ներկաներին ուղղեցին Երկրապահի երեք սերունդների ներկայացուցիչները: Երդման արարողության ավարտին պատանի երկրապահները հանդես եկան ցուցադրական ելույթով ,որից հետո տեղի ունեցավ տոնական շքերթը:

""Էրեբունու տ/բ-ի պատանի երկրապահները՝ դրոշակակիր պատանիները, փողային նվագախմբի սաները, թմբկահարները պատվով կատարեցին իրենց վրա դրված պարտականությունները և խոստացան շարունակել Վազգեն Սարգսյանի նախանշած գաղափարները, պահպանենք նրա պատվիրաններն ու շարունակենք նրա սրբազան գործը. Եկեք փառքով անցնենք Սպարապետի նշած ճանապարհն ու հիշենք ու մեծարենք նրանց, ովքեր հայրենասիրության ու նվիրումի վառ օրինակ ու կյանքի ուղենիշ են մեր նոր սերնդի դաստիարակության համար, որ շնորհիվ եռասերունդ երկրապահի մենք կունենանք Սպարապետի երազած երկիրը:

«Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական
ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *