ՄԱՐՏԱԿԵՐՏ. ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԳԻԾ

ԿՅԱՆՔՍ` ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ՀՈԳԻՍ` ԱՍՏԾՈՒՆ, ՊԱՏԻՎՍ` ԻՆՁ

ԳԵՂԱՄ ՀԵՆՐԻԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ
…Որ միլիոնավոր տարիներ էլ անցնեն, մեր բիբլիական հողի յուրաքանչյուր թիզը հարազատ ու թանկ է լինելու, բոլոր նրանց համար, ում երակներում, թեկուզ մի կաթիլ, հայկական արյուն է հոսում: 
Հիրավի, Հայոց բազմահազարյա պատմության ընթացքում, մեր ժողովուրդը ծնել է կորովի զարմեր, որոնց թողած գործն ու հիշատակը երբեք չի խունանում, այն մնում է ապրողների մեջ…
Այդ կորովի զարմերից էր հայրենիքի նվիրյալ մարտիկ ԳԵՂԱՄ ՀԵՆՐԻԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով հող հայրենիի զինվորն էր, ով օժտված էր հայրենիքի համար մարտնչելու մեծ շնորհով:
… Ահավոր էր ու սարսափելի, երբ լսեցինք նրա զոհվելու այդ ծանր լուրը.
«Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը»: 
Հայոց բանակում նա ծառայում էր ավելի քան 20 տարի: Իր ծառայության ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եւ իր ամբասիր ծառայության համար արժանացել տարբեր պարգեւների: Նա սիրված եւ հարգված էր իր զինվորների եւ ընկերների կողմից: Բանակի համար փորձառու սպա էր: Քաջազուն հայ մարտիկը քանի-քանի անգամ էր հրաշքով ողջ մնացել, հատկապես ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ:
38-ամյա Գեղամ Մանուկյանը երեխաների համար լավ հայր էր, կնոջ համար լավ ամուսին, քրոջ համար հոգատար եւ սիրելի եղբայր, մոր եւ հոր համար` ընտանիքի միակ որդին, իրենց տան սյունը:
Գեղամ Մանուկյանը հավերժ կմնա մեզ` ապրողներիս հիշողության մեջ:
Փառք քեզ, հերոս քաջորդի: Դու անմահ ես, մենք հպարտանում ենք քեզանով` մեր սիրելի, Մարտակերտի զավակ Գեղամ Մանուկյան…
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Մարտակերտ. «Ջրաբերդ»  պաշտոնաթերթ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *