Այսօր՝ հունիսի 14-ին, Մարտակերտի մարզադպրոցում անց է կացվել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ-փառատոնի շրջանային փուլը, որին մասնակցել են 10 ընտանիքներ՝ 3-ական անդամներով. Մարտակերտ քաղաքից՝ 6 ընտանիք, Մատաղիսի եւ Մաղավուզի գյուղական համայնքներից՝ 2-ական ընտանիքներ: http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19113627_1891398941124605_2210399728942469061_n.jpg?oh=6247ea97939899fab8292f162b5a0a7f&oe=59D58322 alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="325" height="244" />
Մասնակիցները դասակարգվել են 4 տարիքային խմբերում: Մրցույթը, որի գլխավոր մրցավարը Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմն. դպրոցի զինղեկ Գրիգորի Սարգսյանն էր, անցավ ակտիվ եւ թեժ մրցակցությամբ:
Արդյունքում 2009-2011թթ. ծնված երեխաների ընտանիքների միջեւ պայքարում 1-ին տեղն է գրավել Արկադի Պետրոսյանի ընտանիքը՝ ք. Մարտակերտ, 2006-2008թթ. ծնված երեխաների ընտանիքների մեջ՝ Արսեն Պետրոսյանի ընտանիքը՝ ք. Մարտակերտ, 2003-2005թթ. ծնված երեխաների ընտանիքների մեջ՝ Ռուբեն Աղասյանի ընտանիքը՝ ք. Մարտակերտ, իսկ 2000-2002թթ. ծնված երեխաների ընտանիքների միջեւ պայքարում 1-ին տեղն է զբաղեցրել Նելսոն Սաղյանի ընտանիքը՝ գ. Մատաղիս:
Առաջնակարգ տեղեր գրաված ընտանիքները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգեւատրվել են հավաստագրերով:http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19225109_1891397714458061_4149413827047967735_n.jpg?oh=1a15b632f583377e8895808ff49c1896&oe=59D7C9EF alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="236" height="177" />
Իսկ 1-ին եւ 2-րդ տեղեր զբաղեցրած ընտանիքները շրջվարչակազմի ղեկավարի կողմից պարգեւատրվել են դրամական պարգեւներով, իսկ 3-րդ տեղ գրավածները՝ շրջարհմիության կողմից արժեքավոր նվերներով:
1-ին տեղ գրաված ընտանիքները հուլիսի 3-ին Ստեփանակերտում կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին:

Հեղինակ` <<Ջրաբերդ>> պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ

http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19149251_1891398397791326_7614040507926899791_n.jpg?oh=9abbee261c31c8f13b03f5e3628f4791&oe=599D538D alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="269" height="202" />