ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎԵԼ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

Փետրվարի 6-ից 8-ը Մարտակերտ քաղաքի ըմբշամարտի մարզադահլիճում տեղի է ունեցել ԱՀ ազատ ոճի"" ըմբշամարտի 2001-2003թթ. ծնված և ցածր տարիքի պատանիների առաջնություն: Մարտակերտի շրջանից մասնակցել է թվով 51 մարզիկ, որից Մարտակերտ քաղաքի թիմը` 19, Մատաղիսի թիմը՝ 7, Ներքին Հոռաթաղի թիմը՝ 10, Դրմբոնի թիմը 8, Վանքի թիմը 7 մարզիկներով: Քաղաք Ստեփանակերտից մասնակցել է 2 թիմ` 31 մարզիկներով, Ասկերան քաղաքից՝ 1 թիմ 8 մարզիկներով, Մարտունի քաղաքից՝ 2 թիմ 15 մարզիկներով, Ճարտար քաղաքից՝ 1 թիմ 6 մարզիկներով:
Մրցումների արդյունքում Մարտակերտ քաղաքից 1-ին տեղ են գրավել 7 մարզիկներ (մարզիչներ Կարեն Շախնումանց և Անդրանիկ Զաքարյան). Գրիգորյան Էրիկ (38 ք.կ.), Պողոսյան Էդուարդ (41 ք.կ., գ.Հայկաջուր), Դանիելյան Դավիթ (51 ք.կ.), Ավանեսյան Վահե (48 ք.կ.), Գևորգյան Մհեր (55 ք.կ.), Գալստյան Դավիթ (60 ք.կ.): Մատաղիսի թիմից 2 մարզիկ գրավել է 3-րդ տեղը, Ներքին Հոռաթաղի թիմից 2 մարզիկ` 2-րդ տեղ, 1 մարզիկ` 3-րդ տեղ, Դրմբոնի թիմից՝ 1 մարզիկ` 2-րդ տեղ, 1 մարզիկ` 3-րդ տեղ, Վանքի թիմից՝ 1 մարզիկ` 2-րդ տեղ, 1 մարզիկ` 3-րդ տեղ:
Առաջին տեղը գրաված մարզիկները ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են ՝ դրամական պարգևով, գավաթով, մեդալներով և պատվոգրերով, իսկ երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները՝ դրամական պարգով, մեդալներով և պատվոգրերով:

 

http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/27751991_2015187158745782_7732053940990806572_n.jpg?oh=c4f5e3ec55f0a2fd8e55275e6bc24c9c&oe=5B1D7F8D alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="300" height="226" />

http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/27750620_2015187818745716_146941297049925585_n.jpg?oh=5f52323666cdd392a7e1c8c32959faf6&oe=5B094DB9 alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="297" height="225" />

http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/27654396_2015187325412432_3702282823970448670_n.jpg?oh=e599175d2a376ac380c00a91e45d2c67&oe=5B0F09B1 alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="264" height="198" />

 Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *