Ս.թ. հունիսի 5-ից Մարտակերտի շրջանի հարթավայրային գոտում սկսված է աշնանացան գարու բերքահավաքը: Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 8-ին շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Կարեն Հովհաննիսյանի եւ բաժնի առաջատար մասնագետ-գյուղատնտես Անդրանիկ Միրզոյանի հետ եղանք պետպահուստայինի, շրջանի Հայկաջուր եւ Ճանկաթաղ գ/ համայնքների 2-րդ հատվածի գարու ցանքատարածքներում: Բոլոր ցանքատարածքներում պահի դրությամբ կատարվում էր գարու բերքահավաք: Մեր իսկ աչքով տեսանք, որ բերքահավաքը կատարվում է ըստ ժամանակացույցի եւ պատշաճ մակարդակով:
Ինչպես նշեց ԳՀՀ բաժնի վարիչը՝ դեռեւս մայիսի կեսերից շրջանը պատրաստ է եղել 2017 թվականի բերքի տակ ցանված աշնանացանի բերքահավաքին, այսինքն՝ կատարվել են անհրաժեշտ հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները: Նշվեց, որ շրջանի դաշտային հենակետերում կան հրշեջ փրկարար խմբեր: http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19059283_1889327251331774_870707652261085776_n.jpg?oh=4b84437c905874e153dc3082b4af95bc&oe=59AA64B5 alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="268" height="201" />
Այս տարվա բերքի տակ շրջանում ընդհանուր ցանված 1009,64 հա աշնանացան գարուց պահի դրությամբ հնձվել է 209 հա, որից ստացվել է 490 տոննա բերք՝ 23,4 ց/հա միջին բերքատվությամբ: Հաշվի առնելով շրջանի հարթավայրային գոտու գարու ցանքատարածքների քանակը, այժմ բերքահավաքին կենտրոնացված գրաֆիկով մասնակցում են 10 կոմբայներ: Կարեն Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ բերքահավաքին ընդհանուր մասնակցող 22 մեխանիզատոր-կոմբայնավարների հետ նախօրոք անց է կացվել սեմինար-խորհրդակցություն, ճշտվել է կոմբայների՝ բերքահավաքին մասնակցելու պատրաստվածության մակարդակը, որոշներն օգտվել են կառավարության կողմից տրված փոխհատուցման գումարներից՝ սեզոնային վերանորոգումն ավարտելու նպատակով:
Իսկ շրջանում կատարված 2993,36 հա աշնանացան ցորենի բերքահավաքը, ըստ ԳՀՀ բաժնի վարիչի, կսկսվի հունիսի 25-ից հետո: Մեր այցելության ժամանակ շրջայց կատարեցինք նաեւ հարթավայրային գոտու գարնանացան ցանքատարածքներում: Եղանք գարնանացան մշակաբույսերի դաշտերում՝ եգիպտացորենի, ցորենի, գարու, արեւածաղկի եւ այլն:
«Շրջանում բերքահավաքն ընթանում է բնականոն հունով ու, կարելի է ասել, անթերի, առանց խոչընդոտների եւ հուսով ենք, որ բարեհաջող կավարտենք աշխատանքները»,- ասաց Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Կարեն Հովհաննիսյանը:
Նշենք նաեւ, որ շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են լինում շրջանի գյուղատնտեսական աշխատանքները՝ սկսած հակահրդեհային միջոցառումներից մինչեւ բերքահավաքի անկորուստ կազմակերպումը, ինչպես գարու, այնպես էլ մյուս մշակաբույսերը: Նա գրեթե ամեն օր լինում է ցանքատարածքներում եւ տալիս համապատասխան հրահանգներ՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու

համար:

http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/18952777_1889326777998488_6714103542498483250_n.jpg?oh=62c28b4547cc672185da2dcf4e922873&oe=59E802E4 alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="296" height="222" />

 

 

Հեղինակ` <<Ջրաբերդ>> պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ