Նոյեմբերի 21-25-ը Մարտակերտի շրջանի վոլեյբոլի հավաքական թիմը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի սպորտի գծով գլխավոր մասնագետ Նիկոլայ Ավագիմյանի եւ թիմի ավագ Իգոր Պետրոսյանի գլխավորությամբ, Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված տղամարդկանց վոլեյբոլի 2017թ. հուշամրցաշարին:
Խաղին մասնակցել են նաեւ Մարտունու, Հադրութի, Ասկերանի, Շուշիի եւ Ստեփանակերտի թիմերը: Համառ պայքարի արդյունքում Մարտակերտի շրջանի թիմը գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը, երկրորդ տեղն է զբաղեցրել Հադրութի, երրորդ տեղը՝ Ասկերանի թիմերը:
Մարտակերտի շրջանի թիմը Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության կողմից պարգեւատրվել է գավաթով ու պատվոգրով, իսկ թիմի անդամները՝ նաեւ դրամական պարգեւով:

""

 

 

Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ