1. Այդ աննախադեպ նախաձեռնության հեղինակը 2006 թվականին ծնված Կամո Կարենի Բալասանյանն է: Երևույթն այնքան հետաքրքիր էր, որ Լեռնային Ղարաբաղի Կոմկուսի Ստեփանակերտի, Շուշվա և Մարտակերտի քաղկոմ-շրջկոմների առաջին քարտողարներ Գ. Մովսիսյանը, Գ. Հովհաննիսյանը և Հ. Մանուկյանը ԼՂ կոմկուսի կենտրոմի քարտողար Ռ. Պետրոսյանի գլխավորությամբ եղանք համայնքում և զրուցեցինք Կամոյի հետ:

-Դեռ տասը տարեկան էի, երբ սկսեցի հետաքրքրվել կոմունիստական կուսակցության գաղափարներով, – ասում է Կամոն ու շարունակում, որ կուսակցական գրականություն ուսումնասիրելուց հավանեցի այն, և ինձ համար շատ հոգեհարազատ դարձան Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած կարգերը գյուղատնտեսության, առողջապահության և մյուս բնագավառներում, ինչպես նաև բարոյական նորմերը:
Մեր հարցին, թե ինչպես է տանիքին հայտնվել կոմկուսի դրոշը, Կամո Բալասանյանը հաճույքով պարզաբանեց, որ համացանցի միջոցով չինական համապատասխան ֆայլ մտնելով պատվիրել եմ կոմկուսի կարմիր դրոշը, ինչը երկու ամսվա կտրվածքով ստացել և որպես կամկուսին համակրող ու հարգանք՝ տեղադրել եմ մեր տան տանիքին, անգամ, իմ ծննդյան օրվա տորթի երեսին եղել է կոմկուսը խորհրդանշող Մուրճն ու Մանգաղը…
Չափազանց լուրջ տղա է Կամոն, խոստումնալից, ապագայի հանդեպ լավատես:
Նա պատրաստվում է , հասակը լրանալուն պես, համալրել ԼՂ կոմկուսի շարքերը:
Ձեր մտահաղացումներին մաղթում ենք հաջողություններ:

ԼՂԿԿ Մարտակերտի շրջկոմ