Մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն

ՊԲ 2016թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ միավորումներից մեկի հրամանատար, գնդապետ Ջ. Հարությունյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 26-29-ը անց է կացվել մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն <<Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հակառակորդի գրոհային խմբերի հետ մղումը, պաշտպանական մարտի վարումը, ուժեղացված հրաձգային վաշտերի կողմից հարձակման անցումը, մխրճված հակառակորդի ջախջախումը և առաջնագծի վերականգնումը>> թեմայով:

 

 

Զորավարժությունը, որին ներգրավված էին հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներից մեկ վաշտ՝ ուժեղացված տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումներով,  նպատակ ուներ կատարելագործել վաշտի հրամանատարների ունակությունները՝ մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում, ինչպես նաև մարզել նրանց կողմից որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունները:

Զորավարժության ավարտին միավորման հրամանատրաը շնորհավորել է զորախաղերին մասնակից անձակազմին ցուցաբերած արդյունքների համար, իսկ առավել աչքի ընկած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով, գերազանցիկի կրծքանշանով և խրախուսվել  արձակուրդով:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *