Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի
 
Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի,
Պապակ շուրթիդ համբյուրը լինեի,
Ծարավ սրտիդ ջուրը լինեի,
Միայն թե դու իմը լինեիր:
 
Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի,
Գարնան վարար աղբյուր լինեի,
Վարարելով գայի ու լցվեի`
Հոգիդ տակն ու վրա անեի
 
Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի,
Ծաղկող սրտիդ սերը լինեի,
Կոկոն վարդիդ բույրը լինեի,
Միայն թե դու իմը լինեիր:
 
Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի,
Ծաղկած ծառիդ շիվը լինեի,
Պաղ աղբյուրիտ ջուրը լինեի,
Միայն թե դու իմը լինեիր:
 
Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի,
Ձմռան ցրտին կջերմացնեի,
Քեզ իմ տաքուկ գիրկը կառնեի,
Ա~խ, երնե~կ թե գարուն լինեի
 
 
Երազ
 
Երեկոն իր խոր, խաղաղ կապույտով
Իջել է ծովի լո՜ւռ ալիքներին
Հուշերս գրկելով իր մեջ առնելով
Տարավ հեռուներ, գիրկը հուշերի
 
Աչքերիս ծո~վ, ծով ալիքներում `
Ծփում է հույսը` օրորվելով
Հեռու~ կարոտներս լուռ անրջելով`
Համբյուր է տալիս տաք ալիքներին։
 
Ծփու~մ ծովը, ծալվում ափերին`
Գիշերվա ցրտի սարսուռից, ահա,
Մութ աչքերի դատարկ խորքից,
Մարեց գիշերը, աչքերումս թաց`
 
Իսկ դու անտարբեր, հեռուների~ց
Այդպես էլ չեկար մի օր ինձ այցի`
Աչքերս սառան ծովին նայելով
Ծովի դիմաց` ծով էլ մնացի:
 
Ապրել սիրով
 
Ու թե ապրել, ապրե’լ սիրով,
Ապրե’լ անկեղծ,ապրե’լ մաքուր,
Որ քո ապրած ամեն օրով,
Անգամ դու` չզղջաս իզուր…
 
Ու թե սիրել, սիրե’լ հոգով,
Սիրե’լ սրտով, ամբո~ղջ մտքով,
Ոչ թե սերը փոխարինել,
էժանագին ու հասարակ կրքով:
 
Ու թե կրքի՝կոչումն է սեր,
Ապա իմացի´ր այն հավետ չէ,
Կրքի ծովը կցամաքի մի օր
Ու դու կմնաս ցամաքած ափին:
 
Ու թե կարող ես, ստեղծի’ր ճիշտը,
Ոչ թե կառուցի’ր` դողացող սուտը,
Մի օր, իմացի’ր պատը` երերուն ստի
Կփլվի հենց կառուցողի գլխին:
 
Ու թե ապրել, ապրե’լ մեկ անգամ,
Ապրել այնպես, ինչպես որ կանք,
Ու չպղտորվենք ուրիշի մտքով,
Մերն ունենանք ու ապրենք մերով:
 
 
Գարուն
 
Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի,
Պապակ շուրթիդ համբյուրը լինեի,
Ծարավ սրտիդ ջուրը լինեի,
Միայն թե դու իմը լինեիր:
 
Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի,
Գարնան վարար աղբյուր լինեի,
Վարարելով գայի ու լցվեի`
Հոգիդ տակն ու վրա անեի
 
Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի,
Ծաղկող սրտիդ սերը լինեի,
Կոկոն վարդիդ բույրը լինեի,
Միայն թե դու իմը լինեիր:
 
Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի,
Ծաղկած ծառիդ շիվը լինեի,
Պաղ աղբյուրիտ ջուրը լինեի,
Միայն թե դու իմը լինեիր:
 
Ա՜խ, երնե~կ թե գարուն լինեի,
Ձմռան ցրտին կջերմացնեի,
Քեզ իմ տաքուկ գիրկը կառնեի,
Ա~խ, երնե~կ թե գարուն լինեի
 
Լույս Առավոտ
 
Լո’ւյս առավոտի, նու~րբ շողերով,
Ծաղկաթերթի թևին հենված`
Մի շաղիկ ես `կապուտաչյա,
Ի’մ տիրուհի, արևահամ:
 
Լո’ւյս առավոտի,գարնան ծաղկի,
Վաղ գարունքին բացվող վարդի
Բույրի նման միշտ բուրում ես,
Ի’մ տիրուհի, կախարդական:
 
Լո’ւյս առավոտի, ծառ ու ծաղկի,
Հով ու հանդի, սիրուն հավքի,
Երգող թռչնի, ծառաստան ես,
Ի’մ տիրուհի, եդեմական:
 
Լո’ւյս առավոտի, նուր~բ շողերով
ծաղկաթերթի, թևին հենված `
Մի շաղիկ ես առավոտյան
Ի’մ տիրուհի, լուսե~ երազ:
 
Չհասկացվածը
 
-Ի՞նչ ես անում:
— Գրում եմ սիրելիս
— ի՞նչի մասին
— Կարևոր չէ:
-Ի՞նչ է նշանակում կարևոր չէ: Էլի սկսվեց հերթական (կարևոր չէ-դ)
— Լիզա, էլի չսկսես խնդրում եմ, հանգիստ թող ինձ:
-Չէ՛, ուզում եմ իմանալ, թե ինչ ես գրում,
— Հետո,
-Չէ հիմա եմ ուզում,
-Լի՜զա ….
-Ի՞նչ
Գրողը տանի մի օր կարելի է հանգիստ նստել ու գրել
Մի օր, եթե մոռացել էս սիրելիս ասեմ՝ դու ամեն օր գրում ես։ Հա գրում եմ ու ինչ
— Ի՞նչը ի՞նչ
-Լի՜զա
-Ի՞նչ Լիզա…Լիզա
Լիզա սպասի, Լիզա ամեն ինչ լավ կլինի, Լիզա ժամանակ տուր Լիզա…Լիզա գիտես ինչ վերջ ես արդեն սպառվում եմ…
Զզվել եմ արդեն, նույնիսկ երբ բարկացած կամ նեղված ես լինում, միշտ խցկվում ես թղթերիդ մեջ կորում ես : Իսկ ես ո՞վ եմ, ո՞վ եմ քեզ համար, թե՞ նույնիսկ դա էլ չգիտես,քանի որ քո թղթերը ավելի կարևոր են, քան ես: Գոնե մեկ անգամ էլ իմ մեջ գտի քո սփոփանքը։
Ես քեզ եմ ուզում, իսկ դու՞ ուր ես՝ քայլող ուրվականի ես նմանվել ով բացի իրենից ու իր թղթերից ոչինչ չի՛ նկատում…
-Ի՞նչ ես խոսում Լիզա, համարեմ ,որ չլսեցի
Չէ՛ դու միշտ էլ այդպես ես անում իբր ինձ չես լսում…
-Մի քանի րոպե կարո՞ղ ես լռել, Լիզա ուզում եմ գրել,իսկ դու խանգարում ես մի բերան խոսելով:
— Ուրեմն ուզում ես գրել ու ես խանգարո՞ւմ եմ: Լա՜վ:
-ի՞նչ ես անում
— Ինչէ չե՞ս տեսնում, իրերս եմ հավաքում գնում եմ, հեռանում եմ քեզանից
-Այսինքն
— Ո՞ւր ես գնում:
— Կարևոր չէ:
-Ո՞նց կարևոր չէ…
Օ՜ տեսնում ես ոնց զարմացար (կարևոր չէ-ի ) վրա։
Մի մտացի իմ մասին կարող ես հանգիստ մխրճվել էջերիդ մեջ, ինչքան հնարավոր է խորը, որ քեզ այլևս չգտնեմ: Հա միևնույն է ինձ չեիր էլ նկատում…
Հիմա ավելի լավ կլինի քեզ համար։ Ականջներիս չեմ հավատում։ Հավատա-հավատա…
— Լիզա
— Հոգնել եմ քեզանից,
-Հոգնե՞լ
-Լիզա, մի՞թե սիրելուց հոգնում են:-Սիրելո՞ւց, հա- հա … մի՛ ծիծաղեցրու:
Դու սիրել չգիտես,դու միայն քո գրիչն ու թուղթն ես սիրում:
-Ա՜խ, Լիզա, ինչո՞ւ չես ուզում հասկանալ ինձ: Գրելը իմ երկրորդ կյանքն է:
-Դե ուրեմն, քո երկրորդ կյանքով էլ ապրիր ինչքան ուզում ես:
Ես միայն քեզ եմ ուզում հասկանո՞ւմ ես, միայն քեզ:
Իսկ քանի որ քո երկրորտ կյանքն աւելի կարևոր է, խնդրեմ, ապրիր նրա հետ:
— Սխալ ես վարվում Լիզա:
— Չեմ կարծում:
— Ինչո՞ւ ես թևերս կտրում: Դու լավ գիտես ինչքան եմ քեզ սիրում, իսկ այս քո քայլը …
 Մտածիր հետևանքների մասին: հետևանքներ՞.. է՜խ վաղուց է ի՞նչ ոչ-մի հետևանքի մասին էլ չեմ մտածում
արդեն երկու տարի է ամուսնացած ենք նույնիսկ երեխա չունենք։
Էլ ինչ ունեմ մտածելու…
— Մնաս բարով …. Պոետ ….
— Լիզա …. Լիզա … սպասի , ինչո՞ւ ես նման կերպ վարվում հետս խե՜նթ, ետ արի:
Չփնտրես ինձ…
Գրողը տանի մի՞թե պոետներ միշտ մենակության մեջ են մնալու ինչու՞…
Դու ես մեղավոր միայն դո՛ւ…
Այ՛ո ես էի մեղավոր, որ միակ կինը ում սիրում էի հեռացավ ինձանից…
Չի’ կարող պատահել…ես’ որ ինձ այդքան հզոր էի կարծում,ինձ ամենա ուժեղն էի համարում, հիմա ինձ ոչինչ եմ զգում…
Ո՞վ ես դո՛ւ ո՜վ Մեծն Պոետ…Որ դատարկությունն է սկսում հոշոտել քե՜զ…
Թղթե՜ր, մտքե՜ր, ի՞նչ եք անու ինձ հետ,գրողը ձեզ տանի …. Անիծում եմ ձեզ…. անիծում եմ …..
Անիծում եմ որ պոետ եմ ծնվել.
 
հեղինակ   Մարինե Քոսյան