ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Բանաստեղծի աշխարհն ուրիշ է, այն տարբերվում է այն աշխարհից, որտեղ ապրում ենք: Յուրաքանչյուր ոք,ով փոքրիշատե ստեղծում է որևէ գրական միտք, տաղ, ասք և այլն,իր բնավորության մեջ ավելացնում է և՛ խենթություն, և՛ չարաճճիություն, և՛ ծայրահեղ լրջություն: Օրինակ՝ պետք է հոգով մի փոքր մանուկ լինել՝ մանկական բանաստեղծություններ կամ հեքիաթներ գրելու համար, և մի փոքր զգացմունքային՝ սերը, ատելությունը, կարոտը ներկայացնելու համար:

Նկատելի է,որ ստեղծագործող անհատներից շատերն իրենց բնույթով քարիզմատիկ  են, առանձնանում են յուրահատուկ դիմախաղով, ինչն էլ արտահայտում է նրանց՝ այդ պահին ունեցած տրամադրությունը: Այդպիսի մարդկանց ճանաչելն առավել հեշտ է և, միևնույն ժամանակ, շատ հաճելի:

Պոեզիան հենց ինքը մարդն է: Նրանում արտացոլվում է բանաստեղծի ներաշխարհը և հնարավոր է դառնում առանց բանաստեղծին ճանաչելու, կարծիք կազմել նրա անձի վերաբերյալ:

Մարինե Հակոբյանի պոեզիան մեծ հետք է թողնում ընթերցողի հոգում:Այն դիպչում է ընթերցողի սրտի ամենանուրբ լարերին,ու ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ երաժշտի ստեղծած երաժշտությունն է ապրապնդվում ունկնդրի ենթագիտակցության մեջ,այնպես էլ Մարինե Հակոբյանի պոեզիան է իր տեղը գտնում ընթերցողի հոգու ամենախորը անկյուններում:

Մարինե Ռուբիկի Հակոբյանը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: Մանկությունն անցել է հեքիաթային բնություն ունեցող իր գյուղում,հոգսերով ծանրաբեռնված ընտանիքում: Նրանց ընտանիքում մեծացել  Է 7 երեխա՝ 6 աղջիկ և1 տղա: Մարինե Հակոբյանը երեխաներից ավագն է և ծնողների հետ կիսել է  քույրերին ու եղբորը մեծացնելու հոգսը: Ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 1995 թ. ավարտել է  Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը:

Դժվար ժամանակներ էին հայ ժողովրդի համար, դժվարություններն անպակաս էին նաև նրանց կյանքից: Ամուսնացել է  1992 թվականին և առաջնեկին մեծացրել գնդակների տարափի տակ: Նրանց տունն իր վրա է կրում այդ տարիների հետքերը: 1994 թվականից աշխատել է  հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: Դասավանդել է հայոց լեզու և գրականություն: Անչափ շատ է սիրել իր աշխատանքն ու աշակերտներին: Ամուսնացած է, ունի 3 երեխա՝ Գոռը, Լևոնը, Աստղիկը: 2014 թ. օգոստոսից ապրում է Երևանում: Գրել սկսել է  դեռևս դպրոցական  տարիներից, բայց միայն վերջերս է ամբողջությամբ նվիրվել գրելուն: Նրա բանաստեղծություններից մի քանիսը տպագրվել են ՙՍտեփանակերտ՚ թերթում, որոշ բանաստեղծություններ էլ տեղ են գտել Գագիկ Վարդանյանի ՙԱնցյալը չի լռում՚ գրքի երկրորդ հատորում,իսկ 1916 թ. հուլիսին լույս է  տեսել նրա ՙԼռության ձայնը՚ ժողովածուն:Մարինե Հակոբյանը անդամակցում է ՙՉորեքշաբթի՚ Գրական ակումբին:

Մեծանուն բանաստեղծուհին,բացի նրբաշունչ տաղեր արարելուց,նաև հիանալի մայր ու լավ ընկեր է: Նրա ազնվագույն բարոյական կերպարի մասին են խոսում ամենքը: Ընդամենը մի քանի բառ փոխանակելով, հնարավոր է դառնում ընկալել այդ յուրահատուկ կնոջ առանձնահատուկ բնավորության կարևորագույն կողմերը՝ընկերասիրությունը,հայրենասիրությունը, մարդասիրությունը և այլն: Նրա մեջ ամփոփված է սիրո և ներդաշնակության համախառն պոեզիան, որն իր արտացոլանքն է գտնում հասարակության շրջանում: Հասարակությունը հայելի է, որտեղ պարզորոշ կերպով ցուցադրվում է յուրաքանչյուրի միտքը, մտածողությունը, մարդկային տեսակն ու դրանց ամենատարբեր դրսևորումները: Հպարտորեն կարելի է ասել, որ լինելով այդ հասարակության լիիրավ անդամ, Մարինե Հակոբյանը ունակ է իր մարդկային տեսակով հասարակությունը դարձնել է՛լ ավելի լավը:

Մաղթում եմ,որպեսզի մեծահամբավ բանաստեղծուհու ճանապարհին հավերաժափայլ շողա հաջողության լուսատու անմար արևը:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *