Հայրենիք, այն երկիրը, որտեղ մարդ ծնվել է ու որի քաղաքացին է;Մենք ամեն օր տեսնում ու լսում ենք, թե Դուք ինչպես եք անձնազոհաբար պաշտպանում մեր Հայրենի սահմանները, յուրաքանչյուր օր ականատես ենք լինում մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորների սխրանքներին , ովքեր օրհասական պահին մնացին իրենց երկրում և պաշտպանեցին հայրենիքը Ուզում ենք, որ պատերազմ չլինի, որ Ձեր բազկի ուժը ծառայի մեր Հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանը: ""
Կոլյա Պետրոսի Դավթյան
Ծնվել է 1993 թ սեպտեմբերի 1-ին Այգավան գյուղում:2000_2008թթ հաճախել է տեղի Գառնիկ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանիում: Ուսման ընթացքում պարգևատրվել է պատվոգրով և շնորհակալագրով `բարեխիղճ և օրինակելի ծառայության համար: 2010 թվականին ավարտելով վարժարանը ընդունվել է ՌԴ Տյումեն քաղաքի բարձրագույն ռազմաինժեներական հրամանատարական ինստիտուտ;Ուսման գերազանց առաջադիմության համար ՊՆ կողմից արժանացել է հայոց բանակի «Գերազանց Կրծքանշանով»: ""
2015 թվականից ծառայում է ՊՆ զինված ուժերում;Քառօրյա պատերազմից հետո պարգևատրվել է `«Դրաստամատ Կանանյանի» կրծքանշանով: Ահա այսպիսի խոսքերով է առաջնորդվում Կոլյա Դավթյանը`
Իմ հայրենիքը`տիեզերքն է ,մարդկային ողջ ցեղը`իմ եղբայրները,բարիք գործելը `իմ հավատամքը: -Փեյն
Իմ հայ զինվորներ, իմ հայ մարտիկներ, ձեզանով հպարտ եմ: Մենք հպարտ ենք, որ հայրենիքի պաշտպան ենք որ ապահովում եք մեր ժողովրդին կապույտ եւ անամպ երկինք: Լինենք միաբան ու միասնական և ամուր ու կուռ պահենք ազգի երջանիկ ապագայի ապավեն ու պատվար` Հայոց Պետականությունն ու Հայոց Բանակը:Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Բոլորս դառանանք մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ հայրենապաշտ հայ:Մենք ավելի պարտավորված ենք զգում մեզ մեր հայրենիքի պաշտպանության գործում: Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ և վճռական: