«ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԿԵՐՊ Է…»:

""

Եթե դուք շատ զբաղված եք ինքներդ ձեզնով և ձեր գործերով, դուք չեք կարողանա իրականացնել ձեր առաքելությունը: Կարելի է շատ թանկարժեք ու լավ իրեր ձեռք բերել, բայց դա երջանկություն չի բերում: Կարևոր չէ այն, թե մարդն ինչ ունի, այլ այն, թե ինչ է նա իրենից ներկայացնում: Սեփական բարեկեցության փնտրտուքի մեջ մարդը մոռանում է, որ իր կողքին մարդիկ են, ովքեր հիվանդ են, միայնակ կամ ուղղակի սոված: Մարդը առարկաների ստրուկ է դառնում և մոռանում, թե ինչ է նշանակում սիրել մարդկանց: Սակայն կան մարդիկ, ովքեր ունեն կյանքի մի նպատակ ինչքան հնարավոր է օգնել մարդկությանը: Կարևորը խոսքերը չեն, որ ասվում են օգնելու համար կարևորը այն բարի գործն է, որը ապացուցված է աշխատանքով: Բարին գտնելու ճանապարհին հանդիպեցի մի մարդու, ով կյանքի է կոչել մի բարեգործական ծրագիր, որի շրջանակներում օգնություն է ցուցաբերում Հայաստանի տարբեր մարզերի և Լեռնային Ղարաբաղի,այն մարդկանց ովքեր կարիք ունեն հետազոտվելու և անվճար հիմունքներով ստանալ բուժում և դեղորայք: 2017թ. հունիսի մեկին, դիմածնոտային վիրաբույժ` Արմեն Պողոսյանը հիմնադրում է մի բարեգործական կազմակերպությաուն` <<Բժիշկների միավորում>> անվանումով: Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում կազմակերպույան նպատակը, քանի որ այն ունի կարգախոս ինչ անխոս մատնում է բարի կամքի դրսեվուրումը, այն է` <<Մարդասիությունը կենսակերպ է>> Բարեգործական ծրագրին մասնակցում եմ բազմաթիվ կամավորներ և իրենց նպաստը բերում մարդասիրությանը: Արմեն Պողոսյանը իր անշահախնդիր և նվիրական գործի արդյունքում իր թիմակիցների հետ միասին այժմ օգնել է բազմաթիվ մարդկանց: Իրականացվում են ծրագրեր, որոնք ունեն նույն նպատակաը օգնել մարդկությանը: Այժմ մենք պարտավոր ենք հնարավորինս շատ տարածել նյութը, որպիսի մարդիկ իրազոք լինեն և օգտվեն բժշկական բարեգործական ծրագրերից: Այլ հոդվածներում տեղեկությու կապահովեք` բարգործ, բժիշկ Արմեն Պողոսյանի և նրա կազմակերպության գործունեության մասին:

Թեհմինա Աղաջանյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *