Մարգարիտ Հովսեփյանի բանաստեղծություններից

ՄԱՐԴԸ

Մարդն իրար նման,բայց տարբեր այնքան
Մի մասըը խղճով բարի ու շիտակ,
Կամ շողոքորթ է,ժլատ,խորամանկ,
Մեկ ալարկոտ է,ծույլ ու հանցագործ,
Լինում է տգետ,ագահ,շահագործ,
Բարին աննկատ հլու իր բախտին,
Կյանքի պարտքն է քրտինքով փակում
ԵՎ խիղճը հանգիստ դնում է բարձին;
Ագահն ուրիշի դատածով ապրում,
Ամենքին խաբում կարծես թե անհոգ,
Գիշերը խղճին պատիժն է փարվում
Ստահակները գողեգող ապրում
Ապրուստ են դիզել հանցանք գործելով,
Հանգիստ չի տալիս միտքը ողջ գիշեր;
Չար մարդը ագահ անկուշտ է անվերջ,
Հարստանում է ուրիշի հաշվին,
Ահ ու սարսափն է հոգում բույն դրել;
Բայց վերջը նույնն է բոլորի համար,
Ոչինչ չենք տանում,լոկ գործն է մնում,
Վաստակը օրհնանք կամ նզովք է լուռ
Մարդ թողածով է ապրում այս կյանքում;

 

ՄԱՀԸ

Կյանքը ընթացք է մահին ընդառաջ,
Միշտ ուղեկցում է պահում թաքնված,
Բայց չենք մտածում վանում ենք հեռու,
Դեռ կյանքում ունենք անելիք բազում;

Լոկ մահվան մտքից մահն է սարսուռվում,
Կյանքը հրաշք է ապրել ես ուզում,
Բայց միշտ էլ գործդ մնում է կիսատ,
Մահն է չոքում քո դռան դիմաց;

 

 

ԻՄ ԾԽՆԵԼՈՒՅԶԸ

Տուն կառուցեցի,այգի գցեցի,
Չորս ծառ տնկեցի իմ այգու միջին,
Հին ասացվածք է,Աստծո օրհնաքով,
Տան ծխնելույզից ծուխ պետք է ելնի;

Կրակ չդողաց իմ վառարանում,
Ժանգը քայքայեց ծխնելույզը նոր,
Աղոթք չդաչձավ ծուխը գալարվող,
Որ վեր բարձրանար գնար Աստծո մոտ;

Աստծուն դիմելով իր սրտի մասին
-Շնորհակալ եմ Տեր, որ դու ինձ համար
Տվել ես բարի,ազնիվ մի լավ մայր,
Որ նվիրեցիր ինձ,գոհ եմ քեզանից,
Տեր գթա խեղճիս օրհնությունդ տուր ինձ;

Հեյ գիտի աշխարհ,դատարկ փուջ աշխարհ,
Ինչու ես այդպես միշտ անհավասար;
Բայց իմ այգում հրաշք կատարվեց
Տնկած ծառերին պտուղներն ելան;
Ճյուղերը ճիշտ է,մանր են և կարճ
Բայց իմ օջախում կրակ հուրհրաց;

 

ՀԶՈՐ ԱՐԾԻՎՆԵՐ

Հզոր արծիվներ բարձրունքներից ձեր
Դարձել եք հայոց աննկուն պաշտպան,
Բոլորն էլ ուժեղ,ամեն մի տան սյուն
Ափերն են հսկում երկնքի խաղաղ;

Ինչքան էլ շաչեն փոթորիկները,
Շատերը ընկնեն սրտերը խոցված,
Բայց նրանց կարմիր արյունով ներկված
Դրոշն է շողում փայլով հաղթության;

Ժայռերի լանջին վրեժն է արդար
Ամրացնում կամքով թևերը իր թույլ,
Չի մոռացվելու հուշն հերոսների,
Արծվի ճուտը արծիվ է դառնում;

Ինչքան էլ թույլ են թևերը բացվող,
Հայրենի ազատ երկինքն է կանչում,
Հայերը պարտք են թողել սրբազան,
Կապույտ մի երազ ու հարենիքը սուրբ;

 

ԻՄ ՀԱՅ ԱԶԳԸ

Հայ ազգը լի է դառնությամբ վշտով
Իր ցավերի մեջ տխուր վերքերով,
Արցախը նորից վտանգի մեջ է
Հզոր արծիվներ թշնամու վերջն է;

Հայ ազգը միշտ էլ ուժեղ է եղել
Իր բռունցքով է նա միշտ պաշտպանվել,
Կրել տառապանք,կոտորած և սով,
Ապրում է հպարտ ու նաև հույսով;

Մայրերը արցունք երբեք չթափեն,
Հայ ազգի համար արծիվներ ծնեն,
Եթե արցունքներ լոկ ուրախության
Բարի ճանապարհ,բարի վերադարձ,
Զինվորին մաղթենք;

ՈՒ ազգը հայոց իր Հայրենիքում
ՈՒրախ թող ապրեն
Պատերազմները թող հավերժ լռեն;
Հայոց հողերն էլ իր միասնությամբ
թող միավորվեն;

ՀԱՅՐՍ

Ժպիտը բարի,գեղեցիկ,հպարտ,
Մի բարի հոգի,ազնիվ մի մեծ մարդ,
Բարի աչքերում ժպիտը ապրող,
Դարձել էր մաղթանք բոլորի կյանքում;

Իմ հայր,իմ անուշ,դու թանգագին մարդ,
Քո սիրտը մաքուր,զուլալ է շիտակ,
Կյանքում շատերի տան հիմք գցեցիր,
ԵՎ կամքդ դարձավ կտուր օջախի;

Բոլորից սիրված,վաստակդ հարգանք,
Գլուխ են հակում մարդիկ քո դիմաց,
Հպարտ եմ քեզնով,իմ բարի հայրիկ,
Մարդկանց սրտերում հավերժ կմնաս;

Երանի ետ գային տարիներն անցած,
Ես լուռ խաղաղվեի քո ջինջ աչքերում,
Ջերմացներ հոգիս քո ժպիտը տաք,
Փարվեի քո կրծքին,կրկին մանկացած;

Հեղինակ՝ <ԿԵՆԱՑ ՕՐԵՐ> Մարգարիտ Հովսեփյան

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *