Մավր Օհանյան

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, գնդապետ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մավր Օհանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 59 տարեկան:
Այսօր մենք մեր պարտքն ենք կատարում` փորձելով կերտել այն երկիրը, որի համար պայքարում էին Մավոն ու բոլոր մեր հերոսները։
Գնդապետ Մավր Օհանյանը պատերազմի սկզբից մինչև հրադադարի պահը մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Նա Արցախի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հիմնադիրներից է:
Հայոց բանակի կազմավորումից հետո Մավր Օհանյանը տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել՝ իրեն բնորոշ արիությամբ ու նվիրվածությամբ հսկելով մեր հայրենիքի սահմանները, որի շատ հատվածներ վերագծվել են նրա ոգու և բազկի զորությամբ:
Մավրն արժանացել է նաեւ «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան» եւ մի շարք այլ մեդալների:
Գնդապետ Մավր Օհանյանը մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով, 2012 թվականի դեկտեմբերի 11-ին:
Աբրիկ Հայրապետյանը եւ Մավր Օհանյանը Արցախյան ազատագրական շարժման առաջին օրերից միասին են եղել: «Մի օր Մավրի հետ գիշերը մոլորվել, հասել էինք ազերիների խրամատների մոտ: Երբ հասկացանք` արդեն ուշ էր, փամփուշտներն էլ վերջացել էին: Մավրն ասաց՝ մի անհանգստացի’ր, հետեւի’ր ինձ: Հողագունդ վերցրեց եւ գոռալով նետեց խրամատի մեջ: Խրամատի ներսի ազերները մտածեցին, թե հարձակում է եւ զենքերը վայր դրին: Այդ օրը ունեցանք մեկ գրաված դիրք, 5 գերի եւ զինամթերք»,- պատմում է Ա. Հայրապետյանը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *