Պարոն Սարգսյան, այս հիմնադրամի գործունեությունից առաջ լավ կլիներ հանդիպեիք այն անձանց հետ, ովքեր քաջատեղյակ են զինհաշմանդամների կարիքները գնահատելու և խնդիրները լուծելու գործընթացի հետ: Օրինակ, լրագրող Հայկուհի Մինասյանի, ում ներկայությունը հիմնադրամում վստահություն կներշնչի հասարակությանը: Ինչպես նաև <Մարտիկ> հիմնադրամի գործունեության մասին գոնե մի խոսք ասեիք, թե չէ՝ ասում եք տեղյակ չեք կամ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, դա մասնավոր հիմնադրամ է և ձեռքերը լվանում է, հետո՞: Ինչպե՞ս կարող է Հանրապետության Նախագահի, Կաթողիկոսի նման անձինք ունենալ հոգաբարձուների խորհրդում ու հայտարարել , թե մասնավոր հիմնադրամ է և դուք տեղյակ չեք նրա գործունեությունից:

Անահիտ Բախշյան