Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում ցուցադրվեց հայ կինոռեժիսյոր Ռուբեն Գեվորգյանի և իր որդու՝ Վահեի «Կախարդի աշունը» փաստագրական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչները մեծ ոգևորություն ապրեցին հատկապես իտալացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, քանդակագործ, դրամատուրգ, եռակի օսկարակիր Տոնինո Գուերայի՝ Հայաստանի մասին արտահայտած հրաշալի մտքերից՝ այնտեղ լինելուց հետո։
Ռեժիսորի վրա ցնցող տպավորություն է թողել Արարատ լեռը, որը նա անվանել է «սպիտակ քող Հայաստանի գլխին»։
«Ես եղել եմ բոլոր աշխարհամասերում և տեսել բոլոր հրաշալիքները, բայց ինձ վրա ամենամեծ և ուժեղ տպավորությունը թողել է Հայաստանը՝ դրախտային այդ երկիրը»,- ասել է Տոնինո Գուերան:
Ամալյա Իսայան, Մոսկվա