""

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Դատախազության բողոքի և պաշտպանների միջնորդության քննության որոշումը: «Մեր բողոքը բավարարվեց, դատական ակտը բեկանվեց և Գրիգորյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի, այսինքն՝ այսօր նա կկալանավորվի»,- ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը: