""Թե բա՝ «2008-ին մեզ «Մանվել» գոռալ են տվել»: Իրո՞ք:

2 ամիս առաջ՝ ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում, եթե Մանվելը միանար ժողովրդին, դուք ինքներդ չէի՞ք գոռալու՝ «Մանվել»: Մանվելը 2008-ի շուրջօրյա ցույցերի ժամանակ հանդիպել ա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և ասել ա, որ ինքը բանակը չի հանելու ժողովրդի դեմ: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը հարթակից փոխանցել ա Մանվելի դիրքորոշումն ու ողջունելով այդ դիրքորոշումը՝ վանկարկել ա «Մանվել»: Թե դրանից հետո Մանվելը ինչ կերպ ա իրեն դրսևորել ու ինչ հանգամանքների բերումով ա փոխել իր դիրքորոշումը, դրանք արդեն լրիվ այլ հարցեր են: Իսկ հիմա ներկայիս ու 2008թ-ի իրադարձություններն իրար հետ համեմատելն ու ինչ-որ տողատակային մտքեր արտահատելն առնվազն աբսուրդ ա:

Մանվելի դիրքորոշման փոփոխության գնահատականը նույն Տեր-Պետրոսյանը դեռ տարիներ առաջ ա հնչեցրել, ԵԿՄ-ի վերնախավին անվանելով «նոմենկլատուրացված պատեհապաշտներ»:

Նույն 2008թ-ին տասնյակ հազարավոր մարդիկ ԱԽՔ-ին ձայն էին տվել, Հեղինե Բիշարյանն էլ Ազատության հրապարակում ելույթ էր ունեցել, որից հետո ամբողջ հրապարակը «Միացում» էր վանկարկում: Այսինքն, ըստ տրամաբանության, պիտի ասենք «2008-ին մեզ «Միացում» գոռալ էին տալիս, բայց ԱԽՔ-ը դավաճանեց մե՞զ»:

Հարութ Ուլոյան