Քիչ անց, Երևանի ժամանակով 18:15-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում և խաղը կսկսի մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմն ունի հետևյալ տեսքը.

Դե Խեա, Ջոնս, Ռոխո, Վալենսիա, Դարմիան, Կարրիկ (Ա.), Հերրերա, Մարսիալ, Մխիթարյան, Պոգբա, Իբրահիմովիչ:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի դիտել «Հ2» հեռուստաալիքով: